Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 սեպտեմբերի 2008


Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆլետչերի իրավաբանության և դիվանագիտության դպրոցի, ինչպես նաև «Տավիտյան» հիմնադրամի ներկայացուցիչներին:


Բարձր գնահատելով նշված կազմակերպությունների աշխատանքը և շնորհակալություն հայտնելով Հայաստանի կրթական ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար` ՀՀ վարչապետը քննարկել է համագործակցության հետագա ուղղությունները: Որակյալ կրթության ապահովման տեսանկյունից, Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր է համարել կրթական համակարգի բարեփոխումները: ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ֆինանսավորել բոլոր այն ուսանողների կրթական ծախսերը, ովքեր կընդունվեն ամենաբարձր վարկանիշն ունեցող արտասահմանյան բուհերը: Նա նշել է, որ ուսանողների ընտրության և ուսման բնագավառի որոշման հարցում որևէ նախապայման չկա, կարևորը` միջազգային բարձր հեղինակություն վայելող ուսումնական հաստատություն ընդունվելն է: ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունված ուսանողների թիվը կարող է չարդարացնել սպասելիքները, սակայն կարևոր է գիտակցել, որ «ծանոթ-բարեկամի» միջոցով աշխատանքի ընդունվելու կարծրատիպն այլևս անընդունելի է: «Բոլոր բնագավառներում անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, և պետությունը պատրաստ է աջակցել նրանց, ովքեր իրենց գիտելիքներով օգտակար կլինեն հայրենիքին»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:



«Տավիտյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիտյանը և նրա գործընկերները պատրաստակամություն են հայտնել` շարունակել 6-ամսյա կրթական ծրագրերը տարբեր բնագավառներում, ինչպես նաև առաջիկայում հանդես գալ համագործակցության նոր գաղափարներով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ