Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ։ Նիստում լսվել է խորհրդի չորս աշխատանքային խմբերից մեկի‘ սոցիալ-առողջապահական աշխատանքային խմբի հաշվետվությունը 2002 թ. ծրագրված միջոցառումների կատարման վերաբերյալ։ Այն հիմնականում վերաբերել է կանանց և երեխաների բժշկական օգնության և բուժսպասարկման մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումներին, որոնք նախատեսվել և ամրագրվել են 2002 թ. պետական առջողջապահական նպատակային ծրագրերով, այնուհետ նաև‘ «2002 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնութան և սպասարկման մասին» կառավարության տարեսկզբին ընդունած որոշմամբ ու առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով։ Մանրամասն ներկայացնելով կատարված աշխատանքները և դեռևս առկա խնդիրները‘ աշխատանքային խմբի ղեկավար Ռուզաննա Յուզբաշյանը խորհրդի անդամներին ներկայացրել է նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։ Կանանց հարցերով խորհուրդը այսօրվա նիստում լսել և քննարկել է նաև խորհրդի անդամ, սոցիալական ապահովության փոխնախարար Կարինե Հակոբյանի տեղեկատվությունը‘ Հայաստանի ազգային զեկույցի պաշտպանության վերաբերյալ, որը մինչ այս ներկայացվել է ՄԱԿ-ի‘ կանանց խտրականության վերացման դեմ հանձնաժողովի նիստում։ Մինչև տարեվերջ անցկացվելիք կանանց հարցերով խորհրդի հաջորդ նիստում աշխատանքային մյուս երեք խմբերը կներկայացնեն իրենց հաշվետվությունները, որից հետո կքննարկվի 2003 թ. միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ