երեքշաբթի, 12 նոյեմբերի 2002
«Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննակման կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջի համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարությունը հրապարակում է 2002թ. երրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների մասին համառոտ տեղեկատվություն:
ՀՀ կառավարության աշխատակազմը վերոհիշյալ ժամանակահատվածում ստացել է 805 նամակ, որից 7-ը առաջարկություն, 569-ը դիմում, 229-ը բողոք:
ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը ստացել են 26127 նամակ, որից 476-ը առաջարկություն, 22906-ը դիմում, 2745-ը բողոք:
Նամակներում բարձրացվել են սոցիալական, ֆինանսական, բնակարանային, առողջապահական, օրենսդրական և այլ բնույթի հարցեր:
Բոլոր նամակները սահմանված կարգով քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում, համապատասխան նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում, որից հետո դիմողներին տրվել է պատասխան (գրավոր կամ բանավոր, եթե դա բավարարել է դիմողին):