Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 նոյեմբերի 2002

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը։ Հանձնաժողովը քննարկեց 2002-2004 թթ. ընթացքում իրականացվող 4 երկրաժամկետ և 2 կարճաժամկետ բարեգործական ծրագիր։ Մասնովորապես‘ քննարկվեց և հաստատվեց փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից 2002-2003 թթ.-ին Շիրակի մարզի փախստականների կենսական պայմանների բարելավման ծրագիրը, որի նպատական է ՀՀ Շիրակի մարզի վագոն-տնակներում բնակվող շուրջ 34 ընտանիքներին ապահովել բնակարաններով։ Հաստատվեց ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Օպտիկական ակնոցներ-2002» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի ժամանակավոր կացարաններում ապրող սոցիալապես անապահով փախստականների կարգավիճակ ունեցող անձանց և ՀՀ քաղաքացիություն ընդունած փախստականների հատկացնել օպտիկական ակնոցներ և ակնոցների շրջանակներ։ Քննարկվեց և հաստատվեց Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Ամառային ճամբարի ձեռքբերում, վերանորոգում և կահավորում» ծրագիրը, որի նպատակն է կարիքավոր երեխաների և պատանիների ամառային հանգստի կազմակերպումը։ Հաստատվեց «Արտակարգ իրավիճակների և աղետների հետ—անքները վերացնելու միջազգային հասարակական հիմնադրամի ֆրանսիական գրասենյակի» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Ապահով ձմեռ» ծրագիրը, որի նպատական է ձմեռային սեզոնին վառելիքով ապահովել սոցիալապես անապահով ըատանիքներին, Հայաստանի ցուրտ շրջանների դպրոցները, մանկապարտեզներն ու զորամասերը։ Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց «Հիկ-Պլյուս» հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն հաշմանդամների ընտանիքներին» ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամների, զգայական օրգաններից մասնակի կամ լրիվ զրկվածների և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավումը։ Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման այլ հարցեր։
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ