Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 սեպտեմբերի 2008



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Սարգսյանը կարևորել և Հայաստանի համար հետաքրքրական ու օգտակար է համարել շուրջ 6 տասնամյակի փորձ և ավանդույթներ ունեցող Գերմանիայի Սահմանադրական դատարանի հետ մեր երկրի Սահմանադրական դատարանի համագործակցությունը. «Հայաստանի Սահմանադրական դատարանն ավելի երիտասարդ է, սակայն բավականին լուրջ փորձությունների միջով է անցել»,- ասել է վարչապետը, հյուրերին համառոտ ներկայացնելով Հայաստանի անկախացումից հետո, պետականության կայացման, այդ թվում` իշխանությունների ձևավորման անցած ճանապարհը, Սահմանադրական դատարանի հիմնադրման և մեր պետության կյանքում այդ կարևորագույն ինստիտուտի դերն ու նշանակությունը. «Եթե անկախ պետության կայացման առաջին տարիներին կարևոր էր օրենսդրական անհրաժեշտ հիմքերի ստեղծումը, ապա այսօր արդեն կարևոր է դարձել ընդունված օրենքների ու սահմանադրական նորմերի պահպանումը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանում հետաքրքրված են պաշտոնատար անձանց շահերի բացահայտման ինստիտուտի և էթիկայի կանոնների ներդրման ու պահպանման հարցերում գերմանական փորձով:

ԳԴՀ ՍԴ նախագահ Հանս-Յուրգեն Պապիերը պատրաստակամություն է հայտնել իր երկրի Սահմանադրական դատարանի կուտակած տարիների փորձը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:

Հանդիպման ավարտին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ ՍԴ նախագահին` համագործակցության պատրաստակամության համար, հույս հայտնելով, որ նրա այցը օգտակար ու արդյունավետ կլինի: Տիգրան Սարգսյանը, պատեհ առիթից օգտվելով, նաև անդրադարձել է Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա համագործակցությանը` բարձր գնահատելով անցած տարիներին մեր երկրին տարբեր բնագավառներում Գերմանիայի կառավարության ցուցաբերած տեխնիկական օժանդակությունը:





Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ