Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 20 սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ավելի քան մեկուկես տասնամյակ առաջ կատարելով իր պատմական ընտրությունը` մեր ժողովուրդը քաջ գիտակցում էր ազատ ու ինքնիշխան, ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին սպասվող դժվարություններն ու խոչընդոտները, բայց նաև համոզված էր, որ այդ ամենը հնարավոր է հաղթահարել ազգային համախմբվածության, Անկախության հռչակագրում ամրագրված նպատակներին ու սկզբունքներին հավատարիմ լինելու, անկոտրում կամքի ու տոկունության շնորհիվ: Անցած տարիները դրա խոսուն վկայությունն են: Վստահ եմ, որ Հայրենիքի, Արցախի և Սփյուռքի հայության համախմբմամբ ի զորու կլինենք դիմագրավել նաև այսօրվա արագ փոփոխվող աշխարհում առկա նոր մարտահրավերները, մեր երկիրն ու ժողովրդին զերծ պահել բոլոր հնարավոր վտանգներից, վճռականորեն շարունակել իրականացվող բարեփոխումների գործընթացը: Մենք բավարար կամք և ներուժ ունենք միասնական ջանքերով պահպանելու անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները, դրանք ամրագրելու նոր հաջողություններով` սերունդներին կայուն ու բարեկեցիկ Հայաստան ժառանգելու համար:

Նշելով Անկախության տոնը, մենք այսօր արժանին ենք մատուցում նաև մեր ազգի բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին այդ սուրբ պայքարին, ուղի հարթեցին Անկախության անկասելի երթի համար:

Սիրելի հայրենակիցներ, բոլորիս համար նվիրական այս տոնի կապակցությամբ մաղթում եմ հարատև խաղաղություն և անսասան հավատ` մեր պետության ու համայն հայության վաղվա լուսավոր օրվա նկատմամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ