Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի հանդիպումը‘ երկու երկրների կառավարությունների պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով ընդլայնված կազմով հանդիպման մասնակիցներին‘ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել ավելի քան մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքներից, նշելով, որ դրա հաջող ընթացքը պայմանավորված է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի, նրա համանախագահների, դեսպանների ակտիվ և շահագրգիռ աշխատանքով, ինչը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, վկայում է մեր ժողովուրդների բարի կամքի առկայության, ավանդական կապերի պահպանման ու սերտացման, բարձր մակարդակի քաղաքական համագործակցության մասին։ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է իր ռուս գործընկերոջ այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը, որոնք երկու երկրների տնտեսությունների ինտեգրման, առանձին ոլորտներում‘ էլեկտրոնիկա, էներգետիկա և այլն, նախկին համագործակցությունը վերականգնելու, տնտեսական փոխգործակցության զարգացման նոր փուլ սկսելու մեծ խթան կհանդիսանան։ Ըստ ՀՀ վարչապետի, սա առաջին փուլն է, որին կհաջորդեն Ռուսաստանին փոխանցված հայաստանյան ձեռնարկությունները լիարժեք հզորությամբ վերագործարկելու աշխատանքները։ Անդրանիկ Մարգարյանը խորհրդանշական է համարել երկու երկրների անկախացումից ի վեր, ՌԴ կառավարության նախագահի առաջին այցը Հայաստան, նշելով, որ հետագայում ՀՀ և ՌԴ կառավարությունները‘ վարչապետների անմիջական վերահսկողության և նրանց ակտիվ երկխոսության արդյունքում, ավելի օպերատիվ ու արդյունավետ կգործեն‘ իրականացնելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովն իր համաձայնությունն արտահայտելով հայ գործընկերոջ տեսակետներին‘ բարեհաջող և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում ձևավորված է որակել համագործակցությունը։ Խոսքի սկզբում ՌԴ վարչապետը իր խորին երախտագիտությունն է հայտնել ՀՀ իշխանություններին, ամբողջ հայ ժողովրդին‘ Մոսկվայի ողբերգական իրադարձությունների առաջին իսկ րոպեներին զորակցություն հայտնելու և անկեղծ ցավակցությունների համար։ Նա ընդգծել է, որ հարյուրամյակների բարեկամությունը, ռազմաքաղաքական սերտ գործակցությունը երկու երկրների կայունության, տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցության երաշխիքն են։ Վարչապետ Կասյանովը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապարանքաշրջանառությունն ավելացել է, չնայած դեռևս առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Անդրադառնալով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկություններին, Մ.Կասյանովն ընդգծել է, որ իր երկիրը դրանք ձեռք է բերել փոխշահավետ գործունեություն ծավալելու նպատակով, ինչը նշանակում է ավելացող աշխատատեղեր, պետական բյուջե մտնող հարկեր, պահանջարկ ունեցող արտադրանքով շուկաների նվաճում և այլն։ ՌԴ կառավարության ղեկավարը ցավով է նշել, որ Հայաստանը մեծ դժվարությունների է հանդիպում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացակայության պատճառով և կարևորել է աբխազական երկաթուղու հնարավորինս շուտ վերաբացման անհրաժեշտությունը։ Մ.Կասյանովը հույս է հայտնել, որ առկա խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, ինչի արդյունքում ինչպես Հայաստանն ու Ռուսատսանը, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներ, հնարավորություն կունենան համագործակցության շնորհիվ զարգացնել իրենց տնտեսությունները։ Վարչապետների ընդլայնված կազմով հանդիպմանը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլյա Կլեբանովը ներկայացրել են համատեղ աշխատանքի արդյունքները‘ դրանք գնահատելով գոհացուցիչ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն։ ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրեն Վիկտոր Կոմոգորովը համաձայնագիր են ստորագրել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին։ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը և ՌԴ բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Իվան Գլումովը երկու նախարարությունների միջև համաձայնագիր են ստորագրել ընդերքի և ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում համագործակցության մասին։ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և ՌԴ արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը արձանագրություններ են ստորագրել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ» Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Երևանի ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտ», «Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիր», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ», «Երևանի նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովը ստորագրել են Արձանագրություն Ռուսաստանի Դաշնության վարչապետի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ։ Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ վարչապետների մամուլի ասուլիսը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ