Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ շարունակվել է նախարարությունների տարեկան հաշվետվությունների քննարկումը: Առողջապահության նախարարության 2000թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրել է նախարար Արարատ Մկրտչյանը: Նա նշել է, որ 2000թ. իրականացված միջոցառումները նպատակաուղղված են եղել առողջապահական հիմնարկների ֆինանսական վիճակի առողջացմանը, պետական պատվերի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործմանը, պարտքերի չկուտակմանը և նախորդ տարիներից կուտակված խնդիրների լուծմանը: Ըստ հաշվետվության, նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեի պարտքը առողջապահական հիմնարկներին 2000թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 11.5 մլրդ դրամ, որից 1997թ. 1.7 մլրդ դրամ, 1998թ.՝ 2.1 մլրդ դրամ, 1999թ.՝ 7.7 մլրդ դրամ: Նախորդ տարիների ճշտված պարտքը ընդունվել է 6.1 մլրդ դրամ: ՀՀ 2000թ. պետական բյուջեի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքում առաջացած պարտքերի մարում» ծրագրով այդ պարտքից 2000թ. ընթացքում իրականացվել է 0.6 մլրդ դրամի ֆինանսավորում, իսկ մնացած 5.5 մլրդ դրամը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկով նախատեսվել է մարել 2001թ. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Հիվանդանոցային ծառայության համար առաջին անգամ կիրառվել է պետական պատվերի տեղադրման և ֆինանսավորման սահմանափակված բյուջեի կարգը: Նշված կարգը հնարավորություն է տվել կանխելու բյուջետային հատկացումներից ավելի ծառայությունների իրականացումը և պարտքերի կուտակումը: Համակարգի առողջացման և կանխատեսվող եկամուտների շրջանակներում ծախսեր իրականացնելու նպատակով 2000թ. պետական պատվերի պայմանագրերի կնքման ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից մշակվել են բուժհիմնարկների նախորդ տարիների գործունեության գնահատման և ուսումնասիրման հաշվետվական հստակ ձևեր: Տարվա ընթացքում ձեռնարկված միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները, սակայն համակարգում վիճակը մնում է դեռևս լարված՝ նկատի առնելով կուտակված խնդիրների ծավալը: Այսպես, 2000թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների իրականացման համար «ՀՀ 2000թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված էր 14,8 մլրդ դրամ: 2000թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 7.1 մլրդ դրամ կամ 53 տոկոս, այդ թվում՝ հիվանդանոցային բուժօգնության գծով 56 տոկոս, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով՝ 42 տոկոս, շտապ բուժօգնության գծով՝ 81 տոկոս: Ֆինանսավորման մակարդակը տարեկան բյուջեի նկատմամբ կազմել է 48 տոկոս: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունները ավելի հասցեագրված իրականացնելու, հատկացված միջոցների հոսքը առավել կառավարելի դարձնելու նպատակով շարունակվել է ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումն ու կատարելագործումը, որը կարտացոլվի 2001թ. պետպատվերի կարգում: Առողջապահության քաղաքականության հարցում 2000թ. ՀՀ ԱՆ կողմից ուսումնասիրվել և վերլուծվել է վերջին 15 տարվա՝ 1985-1999թթ. ընթացքում ՀՀ բնակչության առողջության վիճակը: Նախարարության նշված ձեռնարկման նպատակն է վեր հանել բնակչության առողջության վիճակի պատճառահետևանքային կապը, գնահատել առկա կարողությունները, ՝շտել առավել մտահոգիչ դարձող հիվանդության տեսակները, մահացության դեպքերի պատճարները: ` երկրի ռեսուրսները առավել արդյունավետ նպատակաուղղելու բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը: Վերը նշված վերլուծության հիման վրա մշակվեն 2001թ. բուժօգնության պետական նպատակային ծրագրերը և 2001թ. առողջապահության բյուջեն: Մշակվել են համապետական առումով մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող հայեցակարգեր՝ «ՀՀ առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարության հայեցակարգը» և «ՀՀ-ում բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգը», «ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգը», «ՀՀ առողջապահության բնագավառի մասնագիտացված /հիվանդանոցային/ և առաջնային բժշկական օգնության համակարգի բժշկական կազմակերպությունների ցանցի և կադրային ներուժի օպտիմալացման ռազմավարության ծրագիրը»: 2000թ. նախարարությունը մշակել է «Առողջապահության տեղեկատվական ընդհանուր համակարգի զարգացման, առողջապահական ինֆորմացիոն ընդհանուր տարածքի և հեռահաղորդակցության գլոբալ ցանցի ստեղծման ծրագիրը»: Վերջինիս ներդրումը հնարավորություն կտա արագ և ժամանակին հավաքել առողջապահական ցուցանիշներն ու տվյալները, ճշգրիտ և օպերատիվ վերլուծությունը, արդյունքների արագ կանխատեսումը, տարբեր ծառայությունների ու մակարդակների համար մատչելիությունը, ընդհանուր առմամբ առողջապահության համակարգի անհամեմատ արագ և ճկուն գործարկումը: 2000թ. ընթացքում զգալի աշխատանք է կատարվել բնակչության մասնագիտացված բուժօգնությունը բարելավելու և այն՝ ՀՀ մարզերի բնակչությանը մոտեցնելու նպատակով: Ավարտվել են Շիրակի մարզի, ընթացքում են Արարատի, Կոտայքի մարզերի և Երևանի քաղաքապետարանի առողջապահական ցանցի օպտիմալացման աշխատանքները: Սոցանապահով հիվանդներին հատկացվել է շուրջ 2700 ուղեգիր՝ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար, որից 920-ը ազատամարտիկներին, նրանց ընտանիքի անդամներին, 450-ը զորակոչիկներին: Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված միջոցառումների շնորհիվ զգալիորեն նվազել են համաճարակային հիվանդությունների դեպքերը: ՈՒսումնասիրվել է երկրում բժշկական մասնագետների պահանջարկը /404 մասնագետ/: Տարվա ընթացքում ՀՀ մարզեր է գործուղվել մոտ 50 բժիշկ-մասնագետ, այդ թվում՝ Սյունիքի մարզ գործուղվել է 4, Տավուշի մարզ՝ 5 բժիշկ-մասնագետ: Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրականացման շրջանակներում 2000թ. ընթացքում ձեռք է բերվել մոտ 250 մլն դրամի դեղորայք: Պետության կողմից անվճար բուժօգնության շրջանակներում դեղերի ձեռք բերման համար պետբյուջեից հատկացվել է 246,4 մլն դրամ գումար՝ «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 365 մլն դրամի փոխարեն: Ստորագրված միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում համագործակցություն է իրականացվել Ռուսաստանի, Իտալիայի, Իսրայելի, Իրանի, Եգիպտոսի, Հունաստանի, ԱՄՆ-ի հետ: Սփյուռքի հետ կապերը եղել են մշտական, իրականացվել են առանձին մարդասիրական, ինչպես նաև Հայաստանի մասնագետների կրթման ու վերապատրաստման ծրագրեր: Հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և ներկայումս ամփոփվում են «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումները: Մշակման փուլում են գտնվում և ընդունվել են շուրջ յոթ տասնյակի չափ օրենքների նախագծեր, ենթաօրենսդրական ակտեր, գերատեսչական նորմատիվ ակտեր: Ըստ Ա. Մկրտչյանի, համակարգում 2000թ., երբ կիրառվել է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման՝ սահմանափակ բյուջեի սկզբունքը՝ 60-70 տոկոս աճ է արձանագրվել վճարովի ծառայություններից ստացվող ֆինանսական միջոցների հաշվում: Սա խոսում է այլընտրանքային ֆինանսական միջոցների ստվերայնության մասին, որը հնարավոր է որոշակի մեխանիզմների կիրառմամբ բերել լեգալ դաշտ: Նշվել է, որ անցած տարի մեծ ուշադրություն է դարձվել կառուցվածքային փոփոխություններին, աշխատանք է տարվել և տարածքների տնօրինման, և կադրերի հարցում համակարգի գործունեության օպտիմալացման ուղղությամբ ինչը ի վերջո միտված է արդյունավետ և ճկուն կառավարում իրականացնելուն: Նախարարի հավաստմամբ, ըստ մարզերի կառավարության քննարկմանը կներկայացվի օպտիմալացման հայեցակարգը՝ հստակ վերլուծություններով և փաստարկված հիմնավորումներով: Ըստ դրա, նախատեսվում է 2001թ. 30 տոկոսով կրճատումներ իրականացնել նշված ուղղություններով: Խնդիրներից նշվել է կադրերի ոչ ճիշտ տեղաբաշխվածությունը հանրապետությունում. փաստվել է, որ բժիշկների 75 տոկոսը կենտրոնացված է Երևանում, և չնայած Հայաստանում բժիշկների պակաս չի զգացվում /կարելի է պնդել ճիշտ հակառակը՝ չափից ավելի կադրերի առկայությունը/, սակայն հատկապես հեռավոր մարզերում բժիշկների պահանջարկ կա: Այս ուղղությամբ ևս նախարարությունը 2001թ. որոշակի քաղաքականություն կմշակի: Կառավարության անդամները դրական են գնահատել նախարարության 2000թ. աշխատանքը միջազգային կազմակերպությունների հետ, նշելով դրա արդյունքում սկսված 2 վարկային ծրագրերի՝ ֆինանսական բարեփոխումների և առաջնային բուժօգնության գծով արձանագրված դրական տեղաշարժերը: Իրականացված աշխատանքներից նշվել է վերջերս կառավարություն ներկայացված և հաստատված շտապօգնության մեքենաների ներկրման ծրագիրը: Քննարկման ժամանակ վարչապետը կարևորել է ինչպես պետպատվերի շրջանակներում, այնպես էլ վճարովի ծառայությունից աշխատավարձերի առաջնահերթ վճարման հարցում բծախնդիր մոտեցումը, պարտքերի չկուտակումը, քանի որ այս ոլորտում ոչ ճիշտ քաղաքականությունը համակարգում սոցիալական մեծ լարվածություն է առաջացնում: Նման մոտեցում անցած տարի կիրառվեց՝ առողջապահական պետական գործակալության հետ կնքվող պայմանագրում աշխատավարձերը առաջնահերթ վճարելու մասին կետ ավելացնելով, սակայն անհրաժեշտ է քննարկել այլ մեթոդներ և սկզբունքներ ևս, որոնք կնպաստեն խնդրի կարգավորմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դեռևս չկանոնակարգված խնդիր համարեց բժշկական ուսումնական հաստատությունների, հատկապես ուսումնարանների սնկի նման աճելը, դրանց միջոցով մեծ թվով կադրերի պատրաստումը, ինչի պահանջարկն այսօր հանրապետությունը չունի և նրանցով գործազուրկների բանակը համալրելը: Այս հարցում բաց է մնում վերահսկողությունը, քանակը չի ապահովում նաև կադրերի որակը, չկան հստակ չափորոշիչներ, որոնք կկանոնակարգեին դաշտը, ինչը կբերեր առողջ մրցակցության և որակյալ կադրերի պատրաստման՝ ըստ պահանջարկի: Խնդիրներից նշվեց նաև նախարարության և մարզպետարանների ոչ այնքան արդյունավետ համագործակցությունը: Ամփոփմանը նշվեց, որ 2000թ. առողջապահության նախարարությունը դեռևս 97 թվականից և դրանից առաջ ոլորտում կուտակված ու պարբերաբար սուր դրսևորումներ ստացող օպերատիվ խնդիրների լուծմանը զուգահեռ կարողացել է մեծ արդյունավետությամբ աշխատել նաև ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերի, հայեցակարգերի մշակման, օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարության ձևավորումը համընկել էր ոլորտի լարվածության շրջանի հետ, (բյուջեից թերֆինանսավորման, աշխատավարձերի գծով պարտքերի խնդիրներ էին կուտակված) և կառավարությունը նաև նախարարության ակտիվ նախաձեռնությունների շնորհիվ ամբողջ տարվա ընթացքում ոլորտի խնդիրները իր ուշադրության տակ պահեց, ընթացքում՝ հնարավորության սահմաններում, դրանց մի մասը լուծելով: Կուտակված հարցերի ծավալը, բնույթը հաշվի առնելով՝ նախարարությունը կշարունակի ակտիվ աշխատել մնացած մասի լուծման համար: Վարապետը հույս հայտնեց, որ 2000թ.-ի օրինակով, 2001թ.-ին աշխատանքները ակտիվ շարունակելու և մշակած ծրագրերը կիրառելու դեպքում, 2001թ.-ին համակարգը բավականին շահեկան վիճակում կլինի: Բարձր գնահատվեց նաև նախարարի աշխատանքը բուժհիմնարկների տնօրինության հետ: Ընդգծվեց ոլորտի հիմնահարցերի կարգավորման հարցում ճիշտ դիրքորոշումը նախարարության գործունեության իրավասությունները նվազագույնի հասցնելու, ազատական մոտեցումներով առաջնորդվելու և նախարարության խնդիրը՝ իբրև ոլորտի քաղաքականությունը մշակողի դերում դիտարկելու գործում: Առողջապահության նախարարության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գնահատվեց բավարար:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ