Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի առաքելությանը` ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ:

ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենը և կրթության ծրագրերի ղեկավար Խուան Մանուել Մորենոն ՀՀ կառավարության ղեկավարի հետ խոսել են կրթական ոլորտում ՀԲ-ի կողմից մինչ այսօր իրականացված և առաջիկա 4 տարիներին բանկի կողմից Երկրին օժանդակության ռազմավարության (ԵՕՌ) շրջանակներում նախատեսվող կրթական ծրագրերի մասին: Բանկի առաքելության անդամները ՀՀ վարչապետից հետաքրքրվել են նաև հիշյալ ոլորտում ՀՀ կառավարություն ռազմավարության ներկայացված ծրագրի վերաբերյալ նկատառումների մասին, քննարկել` առաջիկա տարիների նախապատրաստական աշխատանքների պատկերացումները: Բանկի ներկայացուցիչների հավաստմամբ, ռազմավարությունը կկենտրոնանա հատկապես բարձրագույն կրթության վրա, սակայն ընդհանուր նպատակը` կրթական որակի բարձրացումն է` ե՛ւ նախադպրոցական, ե՛ւ հանրակրթության ոլորտում: ՀԲ-ն նախատեսում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բարձրագույն դպրոցում կառավարության ծրագրերին օժանդակության, անհրաժեշտ ներդրումների միջոցով բարելավել իրավիճակը` անդրադառնալով ոլորտի մինչ այժմ տեսադաշտից դուրս մնացած բացերին ևս:

Վարչապետն ընդգծել է, որ կրթական ոլորտը ՀՀ կառավարության ծրագրով նախանշված գերակայությունների շարքում է, և այսօր չափազանց կարևորվում է կրթական համակարգի արդկականացման, կրթության որակի բարձրացման խնդիրը: Նշելով, որ համակարգի ներկայիս վիճակը ՀՀ կառավարությանը չի բավարարում, Տիգրան Սարգսյանը կարևորել է ճիշտ կառավարման համակարգի ներդրումը, որպեսզի ոլորտում նախատեսվող ծրագրերը չմնան սոսկ թղթի վրա. «Որակի չափանիշները կարևոր է ոչ միայն մշակել, ներդնել, այլ նաև` պատշաճ վերահսկել և խստապահանջ լինել կարևորագույն այս ոլորտի նկատմամբ»,- ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Լիսաբոնյան հռչակագիրը միանգամայն համընկնում է ՀՀ կառավարության պատկերացումներին, ըստ որի` կարևորվում է համալսարանների վրա հիմված հասարակության ձևավորումը: ՀՀ կրթության նախարարն իր հերթին վստահեցրել է, որ նախարարությունը հաստատակամ է Բոլոնյան գործընթացի բոլոր պահանջները բավարարելու հարցում և այս առումով, բուհերին հնարավորինս աջակցելու խնդիր է տեսնում:

Հանդիպման ավարտին, ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` շահագրգիռ համագործակցության և կրթական ոլորտում կառավարության ծրագրերին օժանդակության պատրաստակամության համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ