չորեքշաբթի, 30 հոկտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՀ-ի Հայաստանի առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդը, հիմնադրամի Հայաստանի գծով տնտեսագետ Էնն-Մարգրետ Վեստին և ԱՄՀ-ի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքհյուն։ Քննարկվել են հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին, 2003 թ-ի պետբյուջեի պլանավորմանն առնչվող խնդիրներ։ ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչները ՀՀ վարչապետին տեղեկացրել են հայաստանյան իրենց հանդիպումների, քննարկումների մասին, որոնք դեռևս կշարունակվեն։