Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոտկային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ հատկապես վերջին շրջանում հայ-չեխական տնտեսական, քաղաքական և մշակութային կապերն ամրապնդվում և զարգանում են երկկողմ ջանքերի շնորհիվ` իբրև օրինակ ներկայացնելով ս.թ հուլիսին անցկացված գործարար համաժողովը: Երկու երկրների միջև ներկայիս ապրանքաշրջանառության ծավալները համարելով դեռևս ոչ բավարար, Տիգրան Սարգսյանը կարևորել է առկա ներուժը լիարժեք օգտագործելու, պահանջարկ վայելող հայկական և չեխական ապրանքները միմյանց շուկաներ արտահանելու ուղղությամբ շահագրգիռ և ակտիվ աշխատանքի իրականացումը:

Վարչապետը գոհունակությամբ է խոսել գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում սերտացող կապերի մասին, որի վկայությունն է Պրահայի Կարլովի և Երևանի պետհամալսարանների միջև ստորագրված համագործակցության պայմանագիրն ու դրա շրջանակներում Կարլովի համալսարանում բժշկագիտության և հումանիտար գիտությունների ամբիոններում ներկայումս 12 հայաստանցի ուսանողների սովորելու փաստը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել մեր երկրի համար չափազանց կարևոր այդ գործընթացին Չեխիայի ցուցաբերած աջակցության համար, հույս հայտնելով, որ հունվարի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող երկրի` Չեխիայի սենատի նախագահի այցը նոր խթան կդառնա ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում:

Պարոն Պրշեմիսլ Սոբոտկան ևս բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը հատկապես վերջին տարիներին, նշելով, որ այս տարի արդեն երկրորդ անգամ է այցելում ՀՀ, իսկ տարվա ընթացքում եղել են նաև պաշտոնատար այլ անձանց այցելություններ: Այդ ամենը, ըստ Չեխիայի սենատի նախագահի, խոսում է Հայաստանի նկատմամբ իր երկրի լուրջ հետաքրրքվածության մասին:

Պրշեմիսլ Սոբոտկան խոսել է նաև տարածաշրջանում վերջին շրջանի զարգացումների և լարվածության խնդրի մասին, հույս հայտնելով, որ իրավիճակը կկարգավորվի, ու Հայաստանը հաղորդակցության ճանապարհների պատճառով տնտեսական խնդիրներ այլևս չի ունենա: Երկկողմ հարաբերությունների սերտացման առումով, նա կարևորել է նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, որի շուրջ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերների հետ: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի համալրումը ևս: Այդ առումով, Տիգրան Սարգսյանը հյուրի ուշադրությունն է հրավիրել «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին», «Միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին», «Գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագրերի հնարավորին շուտ ընդունելու կարևորության վրա` ակնկալելով սենատի նախագահի աջակցությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը և ժողովրդին` 20 տարի առաջ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին մեր երկրին ցուցաբերած զգալի աջակցության համար: Տիգրան Սարգսյանը հյուրին տեղեկացրել է այս տարի պետական մակարդակով նշվելիք 20-ամյա տարելիցի միջոցառումների մասին, որի շրջանակներում Հայաստան կհրավիրվեն օգնության ձեռք մեկնած երկրների ներկայացուցիչները` պետական այրեր, անհատներ, կազմակերպություններ, որոնց հայ ժողովուրդն իր երախտագիտությունը կհայտնի: Չեխիայի սենատի նախագահն ասել է, որ այդ կապակցությամբ Սենատում ևս նախատեսված է հիշատակի միջոցառում անցկացնել:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ