Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Լեհաստանի նախագահի Հայաստան կատարած այցից հետո պարոն Պաստուշյակի այցը համարելով իբրև երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական շփումների ակտիվացում, վարչապետը կարևորել է դրա արդյունքում տնտեսական հարաբարությունների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ խորհրդարանների միջև սերտացող հարաբերություններին զուգահեռ պետք է ակտիվ համագործակցեն գործադիր իշխանություններն ու Հայաստանի և Լեհաստանի գործարար շրջանակները։ Երկու երկրների միջև տասնամյակը բոլորած դիվանագիտական հարաբերությունները, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, հնարավորություն են տվել նաև ձևավորել հարաբերությունների սերտացմանը նպաստող օրենսդրական դաշտ։ Նշելով, որ Հայաստանն ու Լեհաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո, ունենալով առաջնային տարբեր արտաքին քաղաքական գերակայություններ և խնդիրներ, անհրաժեշտ չափով չեն հասցրել զարգացնել երկկողմ հարաբերությունները, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է այս փուլում ակտիվ գործակցություն ծավալելը. «Անկախ նրանից, թե անվտանգության ինչ համակարգում են մեր երկրները փորձում ապահովել իրենց պետության անվտանգությունը, ոչինչ չպետք է խանգարի Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների բնականոն զարգացմանը», -նշել է վարչապետը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համաշխարհային չարիք դարձած‘ ահաբեկչության դեմ պայքարին։ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել և հայտարարում է, որ դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով‘ անկախ շարժառիթներից ու պատրաստ է ակտիվորեն մասնակցել դրա դեմ պայքարին ուղղված միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձեռնարկվող քայլերին։ Վարչապետը խոսել է ԼՂՀ հակամարտության լուծման խնդրի մասին ևս, ասելով, որ Հայաստանն այն տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջոցով։ Լեհաստանի սենատի նախագահը և ՀՀ վարչապետը խոսել են նաև Հայաստանից Լեհաստան ներգաղթած մեր հայրենակիցների խնդիրների մասին։ Վարչապետն առաջարկել է քննարկել «ՀՀ և ԼՀ կառավարությունների միջև քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, որի բացակայությունը, ըստ նրա, բացասաբար է անդրադառնում միջպետական մակարդակով քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավահարաբերությունների պատշաճ կարգավորմանը։ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները շահագրգիռ են արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ետվերադարձի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում և ջանքերն ուղղում են տնտեսության զարգացմամբ կենսամակարդակի բարձրացմանը։ Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար‘ Լեհաստանի սենատի նախագահ պարոն Լոնգին Պաստուշյակը նախ շնորհավորել է Անդրանիկ Մարգարյանին‘ ՏԻՄ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի առիթով և իր համաձայնությունը հայտնել Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ գործնական ու ակտիվ քայլեր սկսելու վերաբերյալ վարչապետի տեսակետին։ Նա ևս վերահաստատել է այն փաստը, որ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, առողջապահության, մշակույթի, գյուղատնտեսության և մի շարք այլ բնագավառներում համագործակցության բավականին ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ