Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 սեպտեմբերի 2008

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդի անդամներին ներկայացվել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի լրամշակված տարբերակը (ԱՀՌԾ-2) և ծրագրի իրականացման գործընկերային համաձայնագրի նախագիծը:

Քննարկման սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծրագրի ներկայացվող տարբերակը մշակման մի քանի փուլեր է անցել. «Փորձել ենք հավաքագրել բոլոր առաջարկությունները, բացահայտել այն հիմնարար խնդիրները, որ մեր գործընկերներին մտահոգում են»,- ասել է նա: Վարչապետը կարևորել է նաև ՀՀ կառավարության ծրագրի և ԱՀՌԾ-ի համատեղելիության խնդիրը, որի ուղղությամբ որոշակի աշխատանք է կատարված:

Այնուհետև ներկայացնելով վերոնշյալ ծրագրի վերանայված տարբերակը, ԱՀՌԾ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշել է, որ սա երկրի երկարաժամկետ զարգացման համապարփակ ռազմավարության մշակման երկրորդ նախադեպն է, որտեղ հաշվի են առնվել առաջինի (ԱՀՌԾ-1) մշակման և իրականացման փուլերի փորձն ու բացթողումները: Ի տարբերություն ԱՀՌԾ ներկա փաստաթղթի, ներկայացվող նախագիծը, ըստ նրա, հնարավորինս համապարփակ ներառում է տնտեսական զարգացման ու բարեփոխումների ամբողջ սպեկտրը` հստակորեն ձևակերպված միջոցառումներով ու քանակական թիրախներով. հստակեցված են սոցիալական ոլորտում վարվող քաղաքականության ուղղություններն ու շրջանակը, շեշտադրված է գյուղական զարգացման ու տարածքային անհամաչափությունների մեղմման կարևորությունը:

Սուրեն Կարայանն ընդգծել է, որ ԱՀՌԾ վերանայված տարբերակը լայն իրազեկման գործընթաց է անցել, այն տեղակայված է նաև ԱՀՌԾ-ի պաշտոնական կայքէջում` www.prsp.am:

Աշխատանքային խմբի ղեկավարը ներկայացնելով ԱՀՌԾ սոցիալական գործընկերության համաձայնագրի նախագիծը, նշել է, որ համաձայնագրի նպատակն է` հենվելով հասարակական տարբեր ոլորտները, հանրային ինստիտուտները, սոցիալական խմբերը և խավերը ներկայացնող սուբյեկտների միջև շահերի ներդաշնակեցման սկզբունքի վրա, ձևավորել համաձայնություն` ԱՀՌԾ մշակման (ներառյալ ընթացիկ վերանայումները), իրականացման, մոնիտորինգի ու գնահատման գործընթացներին հանրության ակտիվ մասնակցության ապահովման համար: Համաձայնագրի հիմք են հանդիսանում ՀՀ օրենքները և այլ իրավական ակտերը, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, ԱՀՌԾ սոցիալական գործընկերության ինստիտուտի (ՍԳԻ) զարգացման հայեցակարգը:

Համաձայնագրի քննարկման արդյունքում մեկ ամիս ժամկետ է տրվել` շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկությունները, դիտողությունները քննարկելու և փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար: Եվս մեկ ամիս ժամկետ է տրվել համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտելու համար:

Խորհրդի նիստին մասնակցող համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի համակարգող Արիստոմենե Վարուդակիսը շնորհավորել է կառավարությանը և աշխատանքային խմբին բարձրորակ փաստաթղթի կազմման առիթով: ՀԲ-ի անունից նա գոհունակություն է հայտնել լայն մասնակցային գործընթացի, շահառուների մեծ շրջանակ ներգրավելու կապակցությամբ: «Մեր առաջարկությունները ծրագրում հաշվի են առնված և ընդգրկված են վերանայված փաստաթղթում: ՀԲ-ն, ԱՄՀ-ի հետ համատեղ, իր վերջնական գնահատականը փաստաթղթի վերաբերյալ առաջիկայում կներկայացնի»,- ասել է նա: Պարոն Վարուդակիսը հույս է հայտնել, որ իրականացման և մոնիտորինգի գործընթացներում ևս նման լայն մասնակցային գործընթաց կապահովվի: ՀԲ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է համագործակցել առաջիկա տարիներին ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում:

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոն ևս հավաստել է ԱՀՌԾ-ին օժանդակելու ԱՄՀ-ի պատրաստակամությունը: Նա գոհունակություն է հայտնել, որ ծրագիրը մոտենում է ավարտին և նույնպես բարձր գնահատական է տվել մասնակցային գործընթացին, որի վկայությունն է նաև խորհրդի նիստի մասնակիցների ցանկը: Փաստաթղթում նա շեշտադրել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված դրույթը, կարևորելով նաև ԱՀՌԾ-ն կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգին համապատասխանեցնելու խնդիրը: Տիկին Բրանկոն նույնպես գոհունակություն է հայտնել, որ ԱՄՀ-ի առաջարկությունները ևս հաշվի են առնվել փաստաթղթի մշակման գործընթացում:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նույնպես ողջունելի է համարել ԱՀՌԾ-2-ում գործարար միջավայրի բարելավման դրույթը, նշելով, որ փաստաթղթի ձևավորման ամբողջ ընթացքում աշխատանքային խմբի հետ եղել է սերտ համագործակցություն:

Քննարկման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, հաստատել փաստաթուղթը:

Նիստում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվել է` փոխել փաստաթղթի անվանումը, քանի որ այն իր բովանդակությամբ, կառուցվածքով որոշակիորեն տարբերվում է նախորդից, ունի ավելի լայն ընդգրկում, քան սոսկ աղքատության հաղթահարումն է և, ըստ էության, ավելի շատ երկրի տնտեսական զարգացման ծրագիր է: Նշվել է, որ ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացում նման անվանափոխություններ իրականացվել են նաև անցումային շրջանի մի շարք այլ երկրներում:

Առաջարկության վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ, առաջարկվել են փաստաթղթի անվանման տարբերակներ, այդ թվում` Կայուն զարգացման ծրագիր:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ծրագիրը դեռևս չի հավակնում կայուն զարգացման ծրագիր կոչվելու, դրա համար բավականաչափ համապարփակ չէ, սակայն լրացուցիչ քննարկումների և առաջարկությունների ներգրավմամբ կարող է դառնալ այդպիսին: Նա ընդգծել է, որ, այնուամենայնիվ, կառավարության քաղաքականության գաղափարախոսությունը կայուն զարգացման գաղափարախոսությունն է: ՀՀ վարչապետն առաջարկել է համաձայնել ՀՀ ֆինանսների նախարարի փաստարկներին և փոխել փաստաթղթի անվանումը` նկատի ունենալով, որ աղքատության հաղթահարումն իրականացվում է կայուն զարգացման միջոցով:

Առաջարկությունները դրվել են քվեարկության, որի արդյունքում որոշվել է փաստաթուղթն անվանել Կայուն զարգացման հայեցակարգ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ