Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 օգոստոսի 2008

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհուրդը քննարկել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ վարկային ծրագրի 2008թ. 8 ամիսների, ինչպես նաև 2-րդ եռամսյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում (8 ամիսների ընթացքում) ծրագրով նախատեսված աշխատանքները գերակատարվել են շուրջ 140 տոկոսով: Նման աճը գործադիր տնօրենը հիմնավորել է նրանով, որ 2006թ. դեկտեմբերի վերջին մեկնարկած 3-րդ ծրագրի ենթակառուցվածքային բաղադրիչում որոշ ընթացակարգային փոփոխություններ են կատարվել, որոնք միտված են մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացմանը: Փոխվել և ավելի արդյունավետ է դարձել նաև ծրագրերի իրականացման գործընթացը: Նորամուծություններից մեկն էլ, ըստ նրա, վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը: Հաշվետվության համաձայն, ներկա դրությամբ հանրապետության բոլոր մարզերի համայնքներից հիմնադրամ են ներկայացվել թվով 312 ծրագրեր, որոնցից 166-ը հաստատվել է: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 95 համայնքներում, մոտ 2 տասնյակ համայնքներում շուտով կսկսվեն նախագծային աշխատանքները, իսկ 100-ից ավելի համայնքներում ընթանում են ծրագրերի փորձաքննության և նախագծային աշխատանքներ: Ներկայումս 33 ծրագրերում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հաշվետու եռամսյակի վերաբերյալ Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ այդ ընթացքում իրականացվել են Արագածոտնի մարզի համայնքների խթանման աշխատանքները: Սոցներդրումների հիմնադրամը Արագածոտնի և Տավուշի մարզերի համայնքներից ստացել է 32 ծրագրերի իրականացման հայտեր, որոնցից հաստատվել է 13-ը: Երկրորդ եռամսյակի ընթացքում շինարարական աշխատանքների կատարման համար կապալառու կազմակերպությունների հետ կնքվել է 4 պայմանագիր` ավելի քան 224 մլն դրամ (կամ մոտ 730 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր արժեքով: Եվս 3 պայմանագիր կնքվել է 2416 միավոր դպրոցական կահույքի և մշակույթի տների դահլիճների համար նախատեսված 1500 փափուկ բազկաթոռների մատակարարման նպատակով:

Ըստ զեկուցողի, 2008թ. երկրորդ եռամսյակում քաղաքային և գյուղական համայնքներում ավարտվել են 13 ծրագրեր, որոնց շինարարական աշխատանքների արժեքը մոտ 582 մլն դրամ է: Այդ ծրագրերի շահառուները շուրջ 232 հազար քաղաքացիներ են: Եռամսյակի ավարտին շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են եղել հիմնադրամի թվով 36 ծրագրերում: Հաշվետվության համաձայն, 2-րդ եռամսյակում վարկային միջոցների ծախսը կազմել է շուրջ 713 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման գծով ստացված միջոցների ծախսը` 166.4 մլն դրամ, համայնքային ներդրումների հաշվին կատարված ծախսը` մոտ 53.5 մլն դրամ: Եռամսյակի ընթացքում ՀՍՆՀ III-ի 14 ծրագրերում ավելի քան 80 մլն դրամական ներդրումներ են կատարվել նաև համայնքների անունից:

ՀՍՆՀ խորհուրդը ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացրած հաշվետվությունը:

Խորհրդի նիստում քննարկվել են նաև կազմակերպչական բնույթի ընթացիկ հարցեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ