Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 հոկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 25-ի N172 որոշման մեջ փոփոխություն կատարելով, կառավարությունը որոշեց ս.թ. պետբյուջեով Գեղարքունիքի մարզի դպրոցների վերանորոգման մրցույթների արդյունքում տնտեսված 750 հազար դրամը հատկացնել Կարճաղբյուրի դպրոցի հիմնանորոգմանը։ Մեկ այլ որոշմամբ, 20 մլն 992 հազար դրամ փոխանցվեց քաղաքաշինության նախարարությանը‘ Մուշեղ Գալշոյանի հուշահամալիրի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով և 12 մլն 180 հազար դրամ‘ ՀՀ գյուղական բնակավայրերում օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ու կատալոգի ստեղծման աշխատանքներն ավարտելու համար։ Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին։ Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2001 թ. մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագրի մասին» N275 որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման պահանջներով։ Ըստ այդ ծրագրի, նախատեսվում էր, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը պետք է ընդլայնվի, ընդգրկելով պետական բոլոր ծառայողներին։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին ՀՀ կառավարության որոշման համաձայն, գործադիրը որոշեց Հայաստանին տրամադրված դրամաշնորհի հաշվին հանրապետություն ներկրված 9783 տոննա ամոնիակային սելիտրան իրացնել աճուրդային կարգով‘ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում։ Ամոնիակային սելիտրայի 1 տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը սահմանված է 60 հազար դրամ։ Դրա իրացումից գոյացած միջոցները կփոխանցվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին‘ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար։ Այսօրվա նիստում որոշվեց նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության։ Հաստատվեց նաև կազմակերպության կանոնադրությունը։ Օրակարգի հարցերի թվում, կառավարությունը հաստատեց պետբյուջեում նախատեսված «Ոչ պետական մամուլի սուբսիդավորում» ծրագրով իրականացվող տարեկան 40 մլն դրամի հատկացումների բաշխման մասին որոշումը։ Ըստ այդմ, ՀՀ պետբյուջեից կսուբսիդավորվեն մայրաքաղաքում և մարզերում լույս տեսնող, այդ թվում‘ ազգային փոքրամասնություններին պատկանող շուրջ չորս տասնյակ մամուլի միջոցներ։ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին ՀՀ կառավարության 1999 թ. նոյեմբերի 26-ի N714 որոշման հավելվածով նախատեսված գումարների բաշխումը, գործադրի որոշմամբ, կիրականացվի պաշտպանության նախարարության կողմից տրված ցուցակների հիման վրա։ ՀՀ ներմուծված «2000» թվագրումով ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացման ժամկետը, որ սահմանված էր մինչև 2002 թ. օգոստոսի 1-ը, երկարաձգվեց մինչև 2003 թ. հունվարի 1-ը‘ նկատի առնելով այն հանգամանքը, որ ներմուծված ծխախոտի արտադրանքի որոշ տեսակներ նշված ժամկետում դեռևս չեն իրացվել և գործանականում ուղղակի անհնար է այդ արտադրանքի վերադրոշմավորումը հանրապետության տարածքում, ինչպես նաև այն, որ մնացորդ արտադրանքի իրացման չթույլատրումը կարող է այն ներմուծող կամակերպությանը հասցնել խոշոր ֆինանսական կորուստներ։ Հանձնարարվեց արձանագրել նաև վերոհիշյալ թվագրումով ծխախոտի քանակը։ Կառավարությունը որոշեց նաև լիազորել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի, արդարադատության և պետական գույքի կառավարման նախարարներին‘ ՀՀ կառավարության անունից ստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» պայմանագիրը։ Առանձին որոշումներ ընդունվեցին բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ