Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված քննարկմանը լսվել է նաև ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության 2000 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Նախարարության ենթակայության ոլորտներից յուրաքանչյուրը՝ մշակույթ, երիտասարդություն, սպորտ, բավականին ընդգրկուն է և ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասին անցած տարի որոշակի լուծումներ տրվել են: Ըստ նախարար Ռոլանդ Շառոյանի, նախարարությունը 2000 թ. հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրերը: Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի ոլորտներում լիարժեք բարեփոխումների գործընթացը նախ և առաջ պայմանավորված է եղել օրենսդրական կարգավորմամբ: Մշակվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փորձաքննության է ենթարկվել ու հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի մշակույթի կոմիտեի փորձագետների կողմից և ներկայացվել է շահագրգիռ նախարարությունների քննարկմանը: Մշակման փուլում են թատերարվեստին, գրադարանային գործին, թանգարաններին, ժողստեղծագործանը վերաբերող օրենքների նախագծերը: Տարվա ընթացքում պատրաստվել է ՀՀ մշակութային քաղաքականության մասին ազգային զեկույցը, որն արժանացել է Եվրախորհրդի խորձագետների հավանությանը և ս.թ. փետրվարի 20-ին կքննարկվի Ստրասբուրգում կայանալիք Եվրոխորհրդի մշակույթի կոմիտեի 22-րդ նիստում: 2000 թ. ընթացքում մշակույթի և արվեստի կազմակերպություններում շարունակվել են տնտեսական բարեփոխումների և կառավարման համակարգի կատարելագործման աշխատանքները, կինոյի և թատերարվեստի ոլորտում մշակվել են պետական քաղաքականության հայեցակարգերի նախագծերը: Նախարարության համակարգում գործող 14 պետական թատրոնների խաղացանկերը հարստացվել են 34 նոր և վերականգնված ներկայացումներով, ինչի արդյունքում դրանց թիվը հասել է 73-ի: Պետական պատվերով 2000 թ. բեմադրվել է 6 ներկայացում: Չնայած առկա դժվարություններին, տարվա ընթացքում «Հայֆիլմ», «Հայկ», «Երևան» կինոստուդիաներում նկարահանվել են 17, այդ թվում՝ 4 գեղարվեստական լիամետրաժ և 13 փաստագրական ու կարճամետրաժ ֆիլմեր: Դրան հակառակ, նախարարության համակարգում գործող 15 երաժշտական խմբերի ու համերգային կազմակերպությունների գործունեության ծրագրերը լիովին չեն իրականացվել: Նախատեսված 758 համերգների փոխարեն փաստացի կազմակերպվել է 410 համերգ: Մշակվել են նախարարության համակարգի թանգարանների 2001-2003 թթ. զարգացման միջնաժամկետ ծրագրերը: Ստուգվել են մի շարք թանգարանների ֆոնդային հավաքածուները: Մասնավորապես Հ,Թումանայանի թանգարանի հավաքածուներից բացակայող 7 թանգարանային առարկաների և 1996-98 թթ. ֆինանսատնտեսական խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Ի կատարումն ՀՀ վարչապետի համապաատսխան հանձնարարականների, ամբողջությամբ ավարտվել են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում պահպանվող պետական հաշվառման չենթարկված թանգարանային առարկաների մուտքագրման աշխատանքները: Նախարարության ենթակայությամբ գործող 13 գրադարաններից ընդունվել, վերլուծվել և ամփոփվել են 1999 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունները: Հայաստանի ազգային գրադարանում պահվող հնատիպ գրականության հաշվառման և պահպանման խնդիրների կանոնակարգման նպատակով վերահաշվառվել է հայատառ և օտարալեզու 7622 միավոր գիրք: 2001 թ. Ճապոնիայում կայանալիք մանկական գրքի ցուցահանդեսին մասնակելու նպատակով ներկայացվել է 15 անուն գիրք: Հայաստանյան խոշոր գրադարանների մասնակցությամբ մշակվել է «րադարանների ավտոմատացման միասնական համակարգ» ծրագիրը: Երիտասարդությանն առնչվող աշխատանքները նպատակաուղղվել են երիտասարդության հարցերի վարչության և երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջև կապերի ամրապնդմանը: Ավելի քան 25 կազմակերպությունների ցույց է տրվել փորձագիտական, կազմակերպչական, խորհրդատվական և ֆինանսական աջակցություն: Աշխատանքներ են տարվել սահմանամերձ շրջանների երիտասարդության հասարակական, կրթական, մշակութային մակարդակի բարձրացման ուղղությամբ, Մարտունիում և ավառում այդ նպատակով իրականացվել է «Երիտասարդական օրեր» ծրագիրը: Քննարկման ու մշակման փուլում է «Երիտասադրության մասին» օրենքի նախագիծը: Հաշվետու տարում, ըստ Ռ.Շառոյանի, բավական արդյունավետ է ընթացել նախարարության համագորցծկցությունը ինչպես Եվրոխորհրդի և եվրոպական մի շարք կառույցների, այնպես էլ ԱՊՀ երկրների հետ: Աշխատանքներ են ընթանում հանրապետական երիտասարդական կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Մշակվել է «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների համալիր միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նախարարությունում մշակվել և կառավարություն է ներկայացվել ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգի նախագիծը: Դեկտեմբերին կառավարության քննարկմանն է ներկայացվել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը: Մշակվել է ՀՀ-ում ֆիզիկուլտուրայի և սպորի ոլորտի սոցիալ-տնտեսական զարգացման 2001-2002 թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը: Մշակվել և համապատասխան հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել 2001թ. օգոստոսին Երևանում անցկացվելիք համահայկական 2-րդ մարզական խաղերի կազմակերպման ծրագիրը: Նախարարության մարզական միջոցառումների 2000 թ. օրացույցային պլանին համապատասխան տարվա ընթաքում կազմակերպվել են տարբեր մարզաձևերի 38 ՀՀ առաջնություներ, 74 ուսումնամարզական հավաքներ: Հայ մարզիկները մասնակցել են 79 միջազգային առաջնությունների և մրցաշարերի, օլիմպիական խաղերում նվաճել 2 բրոնզե մեդալ, երիտասարդական և պատանեկան առաջնություններում՝ համապատասխանաբար 18-ական և 10-ական տարբեր որակի մեդալներ: Նախարարության խնդիրներից նշվեց սեփանակաշնորհման ցանկում ներառված 18 կինոթատրոնների մասնավորեցման գործընթացում նկատվող դժվարությունները (հատկապես մարզային կինոթատրոնների): Ընդգծվեց, որ կինոբիզնեսով պետությունը չպետք է զբաղվի, այլ իր դերը տեսնի միայն այդ բիզնեսով զբաղվող մասնավոր հատվածին աջակցելու մեջ: Դեռևս խնդիր է մնում մշակութային օբյեկտների՝ օպերային, դրմատիկական, Սունդուկյանի անվան և մյուս թատրոնների՝ բյուջեով նախատեսված ֆինանսական պարտավորությունների կատարումը, սպորտդպրոցների, երաժշտական դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացումը: Այս հարցում վարչապետը կարևորեց հատուկ չափորոշիչների սահմանումը այդպիսի դպրոցների համար և դրանց իրագործման վերահսկողության բարձրացումը, ինչը որակապես կբարելավի այդ դպրոցների աշխատանքը: Այս հարցում, ինչպես նաև մշակութային, սպորտային քաղաքականության, այդ ոլորտներում հստակ հայեցակարգերի մշակումը, ինչով նախարարությունը պետք է առաջնահերթ զբաղվի, ըստ կառավարության անդամների, բավարար չեն: Անցած տարի նախարարությունը հիմնականում զբաղվել է ոլորտի օպարատիվ խնդիրների լուծմամբ՝ բյուջեից տրամադրված միջոցների չափով, սակայններոհիշյալ խնդիրը մղվել են երկրորդ պլան, ինչի վկայությունն են ոլորտի ենթակայության տակ գտնվող և այսօր դեռևս չկանոնակարգվող բազմաթիվ խնդիրները: Վարչապետը անբավարար համարեց նա— մշակույթի գործիչների, մտավորականության հետ՝ նախարարության աշխատանքը, համագործակցությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություննեի հետ փոխգործակցությունը, վարկային ծրագրերի, դրամաշնորհների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքում չափազանց պասսիվությունը և անընդհատ բյուջեի սուղ միջոցներով գործունեությունը պայմանավորելը: Բնականաբար, անբավարար գնահատվեց օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը: Նշվեց նաև չափորոշիչների բացակայության պարագայում ոլորտում հաշվառման դժվարությունները: Չանտեսվեց նաև մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային օբյեկտների հետ նախարարության՝ իբրև ոլորտի քաղաքականությունը մշակողի, աշխատանքը: Երիտասարդության հետ աշխատանքում որոշակի աշխուժություն արձանագրվեց: Վարչապետին կից ստեղծված է երիտասարդական խորհուրդ, որը կհավաքի և պարբերաբար վարչապետի մոտ հրավիրվելիք քննարկումներին և կփորձի այս բնագավառի խնդիրները վերհանել ու լուծումներ գտնել: 2001 թ. մեծ խնդիրներ կան սպորտի բնագավառում. նախատեսվում է անցկացնել 3 խոշոր միջոցառում՝ շախմատի և ուշույի աշխարհի առաջնությունները և համահայկական խաղերը, որոնց անհրաժեշտ է պատշաճ մակարդակով նախապատրաստվել: Ընդհանուր առմամբ նշվել է, որ նախարարության ենթակայության 3 ոլորտներում էլ բավականին խնդիրներ կան կուտակված, չնայած բյուջեից հատկացումների սահմաններում, աշխատանքը բավարար չափով կատարվել է, սակայն վերոհիշյալ անբավարար գնահատված աշխատանքները 2001 թ. ծրագրում անպայման պետք է հաշվի առնվեն: Եթե դրանք մեկ տարում լուծելի չեն, ապա անհրաժեշտ է հստակ աշխատանքի բաժանում կատարել ըստ որոշակի ժամանակահատվածների և գործը տեղից շարժել:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ