Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 օգոստոսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարինա Դոլգոպոլովային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին` Հայաստանում ավելի քան հնգամյա դիվանագիտական արդյունավետ գործունեության համար, վարչապետը նշել է, որ այդ տարիների ընթացքում դրական լուրջ տեղաշարժեր են արձանագրվել երկու երկրների հարաբերություններում` ինչպես քաղաքական, այնպես էլ այլ բնագավառներում: Նա կարևորել է հատկապես տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության մեջ նկատելի առաջընթացը` մանավանդ տրանսպորտային առկա դժվարությունների պայմաններում:

Մարինա Դոլգոպոլովան ընդգծել է, որ լինելով Հայաստանում Բելառուսի Հանրապետության առաջին դեսպանը, պաշտոնավարման առաջին իսկ օրերից մեծ պատասխանատվությամբ ձեռնամուխ է եղել երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը: Նա գոհունակությամբ է նշել, որ ներկայումս լավ հիմքեր են ստեղծվել Հայաստանի և Բելառուսի միջև փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Ներկայացնելով ակնհայտ ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում, դեսպանն այդ շարքում կարևորել է փոխգործակցությունը, մասնավորապես, ինովացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների, երկու երկրների առանձին վարչական սուբյեկտների միջև համագործակցության, մարզերի ու փոքր բնակավայրերի զարգացման բնագավառներում, որտեղ, նրա կարծիքով, առավել շատ են համագործակցության համար անհրաժեշտ զուգահեռներն են ու շփման եզրերը:

Զրույցի ընթացքում կողմերը փաստել են նաև, որ չնայած վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների նկատելի աճին, երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը դեռևս զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այդ համատեքստում կարևորվել է Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, որտեղ կքննարկվեն և արդյունավետ լուծումներ կստանան համագործակցության առկա հարցերն ու խնդիրները:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել Մարինա Դոլգոպոլովային` հետագա դիվանագիտական աշխատանքում, վստահություն հայտնելով, որ նոր դեսպանի գործունեության շրջանում ևս հայ-բելառուսական հարաբերությունները կշարունակեն նույն հաջողությամբ զարգանալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ