Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի և Բալթյան երկրների տարածաշրջանային տնօրեն Ֆիլիպ Օ’Բրայենին։ Վերջինս մեր երկրում է գտնվում ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան համագործակցության եռամյա (2002-2004 թթ.) ծրագրի միջանկյալ վերանայմանը նվիրված քննարկումներին մասնակցելու նպատակով։ Իր գոհունակությունը հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տասնամյա համագործակցությունից, Անդրանիկ Մարգարյանը հատկապես կարևորել է այդ համագործակցության արդյունքում վերջին երկու տարիներին մեր երկրում մշակվող «Երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը», որը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը։ Ըստ վարչապետի, Հայաստանում շատ լուրջ աշխատանքներ են տարվում նաև երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտի բարեփոխումների, միջազգային պարտավորությունների կատարման, մասնավորապես, Երեխաների իրավունքների կոնվենցիայի արձանագրությունների վավերացման ուղղությամբ։ Պարոն Ֆիլիպ Օ’Բրայենը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության, համապատասխան նախարարությունների հետ իրենց համագործակցությունը։ Նշելով, որ Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որոնք ձեռնարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի ստեղծումը, նա մասնավորապես ողջունելի է համարել աղքատության կրճատման ռազմավարության մեջ այն ընդգրկելու մեր երկրի կառավարության մոտեցումը։ Տարածաշրջանային տնօրենն ընգծել է, որ չնայած դժվարություններին, Հայաստանն զգալի հաջողությունների է հասել տնտեսության մեջ, կյանքի այլ բնագավառներում, մասնավորապես առողջապահության ոլորտում և ուրախությամբ արձանագրել, որ այստեղ երեխաներն ապրում են մի երկրում, ուր վերացվել է ողջ աշխարհում նրանց սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը` պոլիոմելիտը։ Հանդիպման վերջում կողմերը հավաստել են արդյունավետ hամագործակցությունը շարունակելու և խորացնելու իրենց պատրաստակամությունը` ի շահ երեխաների առողջ ու անվտանգ ապագայի։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ