Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 օգոստոսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան 57-րդ տարեդարձի կապակցությամբ և անսպառ ուժ ու եռանդ մաղթել նրան իր հայրապետական նվիրական առաքելության իրականացման մեջ` ի փառս մեր ժողովրդի քրիստոնեական վերազարթոնքի:

Մինչև օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետը և կառավարության անդամները շնորհավորել են նաև Գագիկ Խաչատրյանին` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք ու հաջողություններ մաղթել նրան պատասխանատու այդ պաշտոնում իր գործունեության մեջ:

Այնուհետև անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, գործադիրը ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ է կատարել` «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ճանապարհային տնտեսության համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվելիք աշխատանքների գնման մրցույթների արդյունքում տնտեսված գումարների վերաբաշխման համար: Որոշմամբ, մասնավորապես, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից` հիմնանորոգման նպատակով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 25 մլն 750 հազար դրամ, այդ թվում` 25 մլն դրամը շինարարական աշխատանքների, իսկ 750 հազար դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Նշվել է, որ շինարարական աշխատանքների համար նախատեսված 25 մլն դրամից 15 մլն դրամը կուղղվի 2008թ. հունիսի 15-ի անձրևների և ամպրոպների հետևանքով վնասված Դիլիջանի թունելի հյուսիսային շքամուտքի 110/6 կվ ենթակայանի և փոխկապակցող գծերի վերականգնմանը, 10 մլն դրամը` Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 72-րդ կմ-ի (Ապարան քաղաքի հատված) ջրահեռացման համակարգի վերականգնմանը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան և նկատի ունենալով 2008թ. սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների խաղին թուրք ֆուտբոլասերների ժամանման հնարավորությունը, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետին և ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 2008թ. սեպտեմբերի 1-11-ը կազմակերպել ուժեղացված ծառայություն և միջոցներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանման ուղղությամբ: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Վազգեն Սարգսյանի անվան Երևանի հանրապետական մարզադաշտին հարող տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման, ֆուտբոլասերներին կենցաղային ժամանակավոր պայմաններով ապահովելու, հանրային սննդի ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու, ինչպես նաև շտապ օգնության, այլ քաղաքային կազմակերպությունների անխափան աշխատանքն ու մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը կազմակերպելու համար: Քաղաքապետին հանձնարարվել է նաև` զանգվածային հրապարակային միջոցառումների վերաբերյալ իրազեկումները քննարկելիս, հաշվի առնել նշված ժամանակահատվածի ընթացքում կայանալիք խաղի նկատմամբ աննախադեպ հետաքրքրությամբ պայմանավորված հասարակական կարգի առավել խիստ պահպանության անհրաժեշտությունը: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` 2008թ. սեպտեմբերի 1-11-ը ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց ղեկավարման ոլորտներում չնախատեսված հնարավոր իրավիճակները կանխելու, բնականոն գործունեությունը և մատուցվող ծառայությունների պատշաճ որակն ապահովելու համար:

Նիստում կառավարությունը հաստատել է Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2008թ. հուլիսի 21-ին հաստատված մրցույթի արդյունքները: Որոշման կիրարկումը թույլ կտա սահմանված ժամկետներում (2008-2009թթ.) ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում վերականգնել շուրջ 109 կմ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ:

2010թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ապահովել հիշյալ ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության կազմակերպման ընդհանուր համակարգումը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին` ապահովել «Շանհայ էքսպո 2010»-ին ՀՀ-ի մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցությունը, ինչպես նաև 10-օրյա ժամկետում նախապատրաստել և ՀՀ էկոնոմիկայի նախարարին ներկայացնել ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության միջոցառումների ծրագիրը, սցենարը և ժամանակացույցը: Ըստ մեկ այլ հանձնարարականի, ՀՀ էկոնոմիկայի նախարարը «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի կողմից նախապատրաստված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է հաստատել համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության միջոցառումների ֆինանսավորման հետ կապված ծախսերը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված 2009-2011թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի համաձայն: Որոշմամբ հանձնարարվել է նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, մշակույթի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության հետ կապված նախապատրաստման և կազմակերպման գործընթացին: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը պարտավոր է երկու ամիսը մեկ ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Երևան քաղաքի Նոր Նորքի ուս.ավանի երկրորդ մասնաշենքի և «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Նորքի Այգիներ 227 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ միջնորդություններին:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծով առաջարկվում է երկարաձգել փախստականների կողմից` հիշյալ բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմում ներկայացնելու ժամկետները (2005թ. հունիսի 30-ի փոխարեն` մինչև 2009թ. հունվարի 1-ը և 2006թ. հունիսի 30-ի փոխարեն` մինչև 2010թ. հունիսի 30-ը): Որոշման ընդունումը նպատակ ունի լուծելու այն փախստական ընտանիքների բնակարանների սեփականաշնորհման հարցը, որոնք տարբեր պատճառներով սահմանված ժամկետներում դիմումներ չեն ներկայացրել:

«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի կազմից հետ վերցնել ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող` 2886.05քմ ընդհանուր մակերեսով և 19 մլն 53 հազար 914 դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (բացառությամբ հանրակացարանային մասնաշենքի և դրա օգտագործման ու սպասարկման հողամասի)` իրաքահայ փախստականներին անհատույց օգտագործման տրամադրելու նպատակով և այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման ճանապարհով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարներին: Չեղյալ է ճանաչվել ՀՀ 2007թ. սեպտեմբերի 6-ի «Պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1014-Ն որոշման 2-րդ կետը:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություններ տալու» կարգը: Այն կարգավորում է աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների ու մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմնի հարաբերությունները` կազմակերպություններին արտանետման թոյլտվություն տալու գործընթացում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման մեջ` տեխնիկական կանոնակարգում` դրա կիրառման ընթացքում ընդունված նոր նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները ներառելու նպատակով:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում` ՀՀ պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ստեղծված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությամբ սահմանված իրավասությունների վերաբաշխումն ու վերափոխանցումն ապահովելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու մասին» N 1102-Ա որոշումը, որը պայմանավորված է հիշյալ իրավական ակտը հետագայում այլ կարգավիճակ ունեցող իրավական ակտով ընդունմամբ, ինչպես նաև ծավալուն փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 33 մլն 34 հազար դրամ է հատկացրել ՀՀ դատախազությանը` 2008թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 158 մլն 148.7 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ վերահսկիչ պալատին` նրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Վանաձոր-Թեսթ», «Կապան-Թեսթ», «Գյումրի-Թեսթ», «Օկտան-Թեսթ» ՓԲԸ-ները վերակազմակերպել` «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին միացման ձևով: Որոշման ընդունումը պայմանավորված է համապատասխանության գնահատման համակարգի օպտիմալացման, նշված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարձրացման անհրաժեշտությամբ:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է չորս տարի ժամկետով` մինչև 2012թ. սեպտեմբերի 13-ը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. սեպտեմբերի 13-ից:

Մեկ այլ որոշմամբ, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2009» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Սահմանվել է, որ «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել նաև «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Ծակքար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված գույքից հետ վերցնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող 145.7 քմ մակերեսով նախկին կաթսայատան շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1400 հա հողատարածքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին: Թույլատրվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո, իր տնօրինության` 1 մլն 721 հազար դրամ գնահատված արժեքով գույքն օտարել մրցույթով: Նույն որոշմամբ թույլատրվել է նաև «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` իր հաշվեկշռում հաշվառված Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի պողոտա 3/2 հասցեում գտնվող 762.35քմ, 10 մլն 149 հազար դրամ գնահատված արժեքով «Ավստրիական» երկհարկանի փայտյա տնակ շինությունը (հյուրանոց) և հիմնական միջոցները ևս օտարել մրցույթով:

Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկի, Գեղարքունիքի մարզի Կալավանի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Գետափի, Լոռու մարզի Մարցի, Մեղվահովիտի, Դսեղի, Լորուտի, Փամբակի, Հալավարի, Արագածոտնի մարզի Ուջանի, Արարատի մարզի Մարմարաշենի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ