Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 12 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է «Վարդանանց ասպետներ» ամերիկահայ կազմակերպության ներկա և նախկին ավագ սպարապետներ Ջորջ Յակոբյանին և Չարլզ Թադևոսյանին։ Ավելի քան ութ տասնամյակ առաջ ԱՄՆ-ում հիմնված հայրենասիրական-բարեգործական այս կազմակերպությունը Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է և մեր երկրի անկախացումից հետո իր ակտիվ մասնակցությունն է բերում հայրենիքի վերաշինման գործին։ «Վարդանանց ասպետներն» արդեն շուրջ 500 հազար դոլարի ներդրումներ են կատարել հանրապետության սոցիալ-տնտեսական, կրթամշակութային տարբեր ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպության ղեկավարներին‘ անցած տարիների ընթացքում Հայաստանին ցույց տրված աջակցության համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հատկապես այդ աջակցության նպատակային բնույթը‘ ուղղված դպրոցների, հիվանդանոցների, ջրատարների շինարարությանը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև համագործակցության հեռանկարներին։ Ուրվագծելով ապագա անելիքների հիմնական ուղղությունները, վարչապետը նշել է համայնքային ծրագրերի իրականացման‘ մասնավորապես սահմանային ու բարձր լեռնային շրջաններում ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամատակարարման, գազիֆիկացման և մի շարք այլ ոլորտներում կատարվելիք ներդրումների կարևորությունը։ Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության և անկեղծ զրույցի համար, «Վարդանանց ասպետների» ղեկավարները հավաստել են, որ այսուհետ ևս կազմակերպությունը‘ ուժերի ներածին չափով, կմասնակցի հայրենիքում իրականացվող վերականգնողական ծրագրերին‘ ի շահ հայ ժողովրդի բարեկեցության։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ