Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 օգոստոսի 2008

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Քննարկվել և հաստատվել են «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների մատուցման հայտ ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը և առաջարկ ներկայացնելու հրավերը, «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի մոնիտորինգի և գնահատման բաղադրիչի շրջանակներում գյուղատնտեսական գործունեության հետազոտության հաջորդ փուլերի համար խորհրդատվական ծառայությունների մրցույթի տեխնիկական և ֆինանսական առաջարկների համատեղ գնահատման արդյունքները: Հիշյալ կարճ ցուցակը, առաջարկ ներկայացնելու հրավերը և խորհրդատվական ծառայությունների մրցույթի տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքները կներկայացվեն Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հավանությանը:

Նիստում խորհուրդը քննարկել և հաստատել է նաև «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կադրային համալրման պլանը և կառուցվածքը: Նշվել է, որ ընդունված որոշումը բխում է 2008թ. հուլիսի 23-ին կայացած «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախորդ նիստում «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի վերանայման հետ կապված «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի հետագա քայլերի մասին տեղեկանքի պահանջներից: Ըստ այդմ` վերանայվել է կազմակերպության համալրման կադրային պլանը` ավելացնելով աշխատատեղերի քանակը: Մասնավորապես, «ՀՄՀ-Հայաստան»-ը նախատեսում է ներգրավել նախագծման և շինարարության ճարտարագետների, որոնք կապահովեն ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի իրականացման արդյունավետությունն ու որակի վերահսկողությունը: Կներգրավվեն նաև կառուցվածքային ամրապնդման մասնագետ ու հավելյալ մեկական մասնագետ` բնապահպանության և սոցիալական ազդեցության, մոնիտորինգի և գնահատման աշխատանքների իրականացման համար: Կառավարման խորհրդի կողմից հաստատված «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կադրային համալրման պլանը և կառուցվածքը կներկայացվի Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հավանությանը: Հավանության ստացումից հետո «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը կներկայացվի «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի` ՀՀ կառավարության աշխատակազմի հաստատմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ