Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Բատակովիչին, որը երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին։ Վարչապետը շնորհավորել է դեսպանին‘ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և մաղթել հաջողություններ‘ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը և ինքն անձամբ պատրաստ են սերտորեն համագործակցելու — աջակցելու դեսպանին։ Անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցին, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ նկատի ունենալով վերջին տասնամյակում Հայաստանի և Հարավսլավիայի միջև կապերի որոշակի խզումն ու տնտեսական հարաբերությունների անբավարար մակարդակը‘ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել իրավապայմանագրային դաշտ, ակտիվացնել երկխոսությունը երկու երկրների միջև։ Նա ավելացրել է, որ կառավարությունում արդեն ընթացքի մեջ են 3-4 համաձայնագրերի մշակման աշխատանքները, որոնք շուտով կավարտվեն։ Համաձայնելով ՀՀ վարչապետի տեսակետին, դեսպան Բատակովիչը կարևորել է ոչ հեռու անցյալում գոյություն ունեցած համագործակցությունը տարբեր ոլորտներում‘ շինարարություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, գիտություն և տեխնոլոգիաներ, վերականգնելու անհրաժեշտությունը, քանի որ դրանք այսօր էլ հեռանկարային են։ Հանդիպման ընթացքում խոսելով երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների մասին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երախտագիտությամբ է հիշել Սպիտակի երկրաշարժի օրերին օգնության ձեռք մեկնած հարավսլավացի օդաչուների հերոսական սխրանքը, որոնց հիշատակը հարգվում է Հայաստանում և հավերժացվել է հուշարձան-կոթողով։ Վարչապետն անդրադարձել է նաև հարավսլավական հայ համայնքին, որոնք որոշակի դժվարություններ են ունեցել ռազմական հակամարտությունների պատճառով։ Անդրանիկ Մարգարյանը խոսել է նաև 1960-ական թվականներին քաղաքաշինական ծրագրերի իրագործման արդյունքում քանդված հայկական եկեղեցու մասին, Բելգրադում հայկական համայնքին պատկանող շինության պետականացման և քանդման մասին, որը համայնքը փորձում է վերադարձնել և մշակութային կենտրոն հիմնել։ Դեսպան Դուշան Բատակովիչը խոստացել է այդ հարցերը ուսումնասիրել և դիտարկել հայ համայնքին օգտակար լինելու հնարավորությունները։ Դեսպանը շատ է կարևորել միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի և Հարավսլավիայի սերտ համագործակցությունը, որի վերաբերյալ, ըստ նրա, արդեն նախարար Օսկանյանի հետ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ ՀՀ վարչապետի և մեր երկրում Հարավսլավիայի դեսպանի միջև հանդիպմանը հակիրճ անդրադարձ է եղել նաև երկու երկրների տնտեսական, քաղաքական ներկայիս վիճակին ու առաջիկա ծրագրերին։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ