Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է խորհրդի նիստ: Խորհրդի անդամները օրակարգի մի շարք հարցերի թվում, քննարկել և հավանություն են տվել անցած ինն ամիսների ընթացքում խորհրդի կատարած աշխատանքների հաշվետվությանը։ Ըստ ԳԱԽ քարտուղարության ներկայացրած փաստաթղթի, հաշվետու ժամանակահատվածում խորհուրդն անց է կացրել չորս նիստ, որոնցում քննարկված շուրջ երկու տասնյակ հիմնահարցերի, տրված հանձնարարականների և ընդունված որոշումների միջոցով հիմնականում իրականացրել է կանոնադրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները։ Մասնավորապես, զգալի աշխատանք է կատարվել ներդրումների խթանման, գործարարությանն օժանդակելու, գործարարների և պետական մարմինների միջև փոխհարաբերությունների համակարգման, ՀՀ տնտեսական քաղաքականության մշակմանը գործարարների մասնակցության, բարենպաստ օրենսդրական դաշտի ապահովման ուղղությամբ։ Վարչապետի առաջարկով, հաշվետվությունը կհրապարակվի մամուլում։ Մանրամասն քննարկումից հետո, նիստում հավանության է արժանացել խորհրդի նախորդ‘ չորրորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Նշվել է, որ դրանց մեծ մասը դրական լուծումներ են ստացել։ Մասնավորապես «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշելու և դրանք հիմնավորող տեղականքը տալու կարգում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկն ընդունվել է կառավարության ս. թ. օգոստոսի 1-ի N1235 որոշմամբ։ Որոշումն արդեն գործում է շուրջ երեք ամիս — նշված ոլորտում կատարված պարզեցումները դրականորեն են ընդունվել գործարարների կողմից։ Միաժամանակ, քննարկման ընթացքում ընգծվել է ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգի պարզեցման անհրաժեշտությունը։ Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին‘ կարճ ժամկետում քննարկել և առաջարկներ ներկայացնել այդ խնդրի վերաբերյալ։ Նիստում նշվել է, որ զգալի աշխատանք է կատարվել ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N272 որոշման կատարումն արագացնելու վերաբերյալ‘ նախորդ նիստի հանձնարարականի ուղղությամբ։ Հստակեցվել են մի շարք խոշոր ապրանքախմբերի բնական ու տեխնոլոգիական կորուստների նորմաները։ Այդուհանդերձ, ըստ խորհրդի անդամների, խնդիրն ավելի հիմնավոր լուծման‘ օրենսդրական կարգավորման կարիք ունի, որի շուրջ քննարկումները շարունակվում են։ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է արագացնել քննարկումները — խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ օրինագծերը։ Նախորդ նիստի մի շարք հանձնարարականների կատարման արդյունքում մշակված փաստաթղթերը ևս ներկայացվել են խորհրդի այսօրվա նիստի քննարկմանը։ Այդ կարգով ընդգրկված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի քննարկումը‘ վարչապետի առաջարկով հետաձգվել է մինչև եկող երկուշաբթի։ Կարևորելով հարցը, Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին‘ գործարարների հետ մեկ անգամ ևս քննարկել այն և ստացված բոլոր առաջարկները ներկայացնել հոկտեմբերի 21-ին վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցությանը‘ վերջնական եզրակացություն ձևավորելու համար։ ՀՀ կառավարության և օտարերկրյա ներդրողների միջև կնքված պայմանագրերի, դրանցով նախատեսվող երկկողմ պարտավորությունների և պայմանների, դրանց կատարման ընթացքի մասին վերլուծական տեղեկանքը ևս, քննարկումից հետո, արժանացել է նիստի մասնակիցների հավանությանը։ Արձանագրելով, որ այսօրվա դրությամբ օտարերկրյա ներդրողների նկատմամբ պայմանագրերով կառավարության ստանձնած պարտավորությունների թերակատարումը հասցվել է նվազագույնի, խորհրդի անդամները նշել են, որ որոշակի խնդիրներ են ծագում ներդրողների կողմից պետության հանդեպ պարտավորությունների կատարման հարցում։ Կարևոր համարելով խնդիրը, վարչապետը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի քարտուղարություն ներկայացնել Հայաստանում մասնավորեցման ամբողջ ընթացքում օտարերկրյա ներդրողների կողմից փոխադարձ պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկանք‘ պատկերն ամբողջացնելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Խորհրդի անդամները հավանություն են տվել նաև ՀՀ նախագահի «ՀՀ գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Այս փաստաթղթով, գլխավորապես փոքր և միջին ձեռնարկատերերի ներկայացուցչությունն ընդլայնելու նպատակով, առաջարկվում է մեծացնել խորհրդի կազմը‘ անդամների թիվը քսանութից հասցնելով քառասունի։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ