Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 հուլիսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ: Նշվել է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագրերի վավերականության ժամկետը պակաս է 6 ամսից կամ 1 տարուց, օտարերկրյա դիվանագիտական մարմինները հրաժարվում են մուտքի վիզա տրամադրել, պահանջելով երկարաձգել դրանք: Մինչև 16 տարեկան քաղաքացիների պարագայում ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու ընթացակարգ չի նախատեսվում: Ներկայացված որոշման նախագծով երաշխավորվում է ՀՀ քաղաքացիների` ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածով նախատեսված ՀՀ-ից դուրս գալու իրավունքը: Որոշման նախագծով նախատեսվում է փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության 1-ին կետի 4-րդ, 6-րդ և 7-րդ պարբերությունները այն նկատառումով, որ մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիների անձնագրերը տրվեն մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, 3 տարի ժամկետով, իսկ 15 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը` մինչև նրանց 18 տարին լրանալը: Որոշման նախագծով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիների` մինչև 16 տարին լրանալը տրված անձնագրերը, ցանկության դեպքում, կարող են փոխանակվել մինչև այդ անձնագրերի վավերականության ժամկետի լրանալը մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Որոշման նախագծի ընդունման պարագայում, կբացառվեն մինչև 16 տարեկան քաղաքացիներին օտարերկրյա դիվանագիտական մարմինների կողմից տրվող մուտքի վիզաներ տրամադրելու դեպքում առաջացող խոչընդոտները:

Մեկ այլ որոշմամբ, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի և Վաղարշապատ քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեuված ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդից Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 115.0 մլն դրամ, որից` Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը և պատուհանները փոխելու համար` 75.0 մլն դրամ, Վաղարշապատ քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցի հարթ տանիքը լանջավորի վերակառուցելու համար` 40.0 մլն դրամ: Նշվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1988 թվականին և մինչև օրս չի վերանորոգվել, տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով խիստ վնասվել են դպրոցի տանիքն ու պատուհանները, իսկ Վաղարշապատ քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցի հարթ տանիքը տարիների ընթացքում ամբողջությամբ քայքայվել է:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշմամբ, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 150,000.0 հազար դրամ մարզի Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքները հիմնանորոգելու համար, 185,000.0 հազար դրամ` Կապան քաղաքի Ա. Մանուկյան-Գ. Արզումանյան 2.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար և ևս 50,000.0 հազար դրամ` Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար:

Համաձայն ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Շիրակի 2ա, Գրիբոյեդովի 1-ին նրբ. 11 շենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության սաշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Թբիլիսյան խճ. N 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին: Նշվել է, որ որոշման մեջ նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը համաձայնել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Շիրակի 2ա, Վարդաշենի 6-րդ փողոցի և Ս. Տարոնցի 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքներ, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը: Նշվել է, որ որոշման մեջ հիշատակված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2005թ. նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ, որի նպատակն է առավել հստակեցնել հանրապետությունում տոհմանյութի հավաստագրման և օգտագործման գործընթացը` այն համապատասխանեցնելով որոշմանը հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխություններին:

ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման համար, Եվրասիական Զարգացման Բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով, կառավարությունը որոշել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև Եվրասիական Զարգացման Բանկի ստեղծման մասին 2006թ. հունվարի 12-ին ստորագրված համաձայնագրին ՀՀ-ին միանալու փուլում աշխատանքները համակարգելու, Բանկի հետ համագործակցության, ինչպես նաև համատեղ միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: Խումբը կղեկավարի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է` որոշմամբ նշված Համաձայնագրին ՀՀ-ին միանալու ներպետական ընթացակարգերի ավարտից հետո 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով, ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին Բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով 100,0 հազ. ԱՄՆ դոլար գումար հատկացնելու վերաբերյալ:

Գործադիրը որոշել է 2006թ. հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` որոշման N 1 հավելվածը շարադրելով նոր խմբագրությամբ: Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի նիստի N 12 արձանագրությամբ հավանության արժանացած «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի» դրույթներով: Նախագծով նախատեսվում է, որ հիմնական դպրոցի շրջանավարտը կարող է ստանալ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն` առանց միջնակարգ կրթության: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման N 1 հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ:

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է համաձայնություն տալ «ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ Համաձայնագրի` կողմերը կաջակցեն միմյանց ազգային թատրոնների, համերգային կազմակերպությունների, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հաստատությունների, թանգարանների և մշակութային այլ հաստատությունների միջև կապերի հաստատմանը, ինչպես նաև կհամագործակցեն միմյանց և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, մասնավորապես, հեղինակային իրավունքների բնագավառում: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների ստեղծագործական միությունների, ինչպես նաև մշակույթի և արվեստի գործիչների միջև երկկողմ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը:

Կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում գտնվող վարչական շենքի կապիտալ վերանորոգման, ջեռուցման համակարգի նեդրման և նախարարության աշխատակազմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային գույք ձեռք բերելու նպատակով` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին նախարարությանը հատկացնել 58361.9 հազ. դրամ հետևյալ համամասնություններով` 2008 թվականի 9 ամսում 35017.1 հազ. դրամ, 12 ամսում` 23344.8 հազ. դրամ: Նշվել է, որ Աբովյան 9 հասցեում գտնվող վարչական շենքը վերջին 25 տարվա ընթացքում չի վերանորոգվել, գտնվում է ոչ բարվոք վիճակում, մասնավորապես, նախասրահը և 2-րդ հարկը չեն համապատասխանում ժամանակակից աշխատանքային պայմաններին: Վարչական շենքը ապահովված չէ ջեռուցման համակարգով: Ձմռան շրջանում այն հնարավոր չէ այլ միջոցներով ջեռուցել և ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան, որը բացասաբար է անդրադառնում աշխատակիցների բնականոն և արդյունավետ աշխատանքի վրա: Աշխատասենյակների մեծ մասն ապահովված չէ անհրաժեշտ գրասենյակային գույքով:

ՀՀ կառավարությունը որոշել է հանձնարարել` ՀՀ քաղաքաշինության նախարարին` ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ համատեղ, կազմակերպել ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների ձեռքբերումներն արտահայող ՀՀ տաղավարի ցուցադրությունը և դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև 10-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Վենետիկում կայանալիք ցուցահանդեսի շրջանակներում Հայկական տաղավարի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով ՀՀ կառավարական պատվիրակության և Վենետիկ գործուղվող աշխատանքային խմբի կազմերի մասին: Վենետիկում կայանալիք ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տաղավարի, ցուցահանդեսի պատրաստման և միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության և արտաքին գործերի նախարարություններին երրորդ եռամսյակում կհատկացվի համապատասխանաբար 3,614.0 հազար դրամ և 6,223.7 հազար դրամ:

Նիստում որոշում է ընդունվել ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի թիվ 308-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու և գույքի օտարման թույլտվություն տալու մասին: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում փոփոխություններ կատարելով, համաձայն որի «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատերերին` բաժնետոմսերի հետ գնման դիմաց գույքի կազմը որոշելիս ընկերության հանդեպ գույքի ձեռքբերումից ծագող հողամասերի կադաստրային արժեքի գումարի վճարման պարտավորությունից բաժնետերերին ազատելու մասին բաժնետերերի պահանջի դեպքում, թույլատրելի է համարվում հողամասերի կադաստրային արժեքի չափով գույքի կազմի նվազեցումը: Վերը նշված դեպքում ընկերությունն է պարտավոր վճարել նշված գումարը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության դեպքում դա անհնար է, ուստի վերջինիս կարգավորման համար ներկայացվել է որոշման նախագիծ, որով ամրագրված վաճառքի գինը սահմանված է 2008թ. հուլիսի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված գնահատման արդյունքում: Համաձայն դրա, օտարվող շենք շինությունների ընդհանուր արժեքը կազմում է 135.282.4 հազար դրամ, իսկ հողատարածքի 1 քմ շուկայական արժեքը 16.410 դրամ, ընդամենը հողատարածքի արժեքը` 574,350.0 հազար դրամ: Միաժամանակ նախագծով ամրագրվում է, որ գնորդի կողմից վճարվում է նաև գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

Գործադիրը հաստատել է ներքաղաքային, միջպետական, միջմարզային ավտոբուսային, ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկների ձևերը և միջպետական, միջմարզային, ներմարզային տոմսահաշվառման փաստաթղթի ձևը: Նշվել է, որ նախագծի ընդունման արդյունքում, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին կտրամադրվի միասնական ճանապարհային թերթիկներ, ինչպես նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն միանման տոմսահաշվառման փաստաթղթով:

Կառավարությունը որոշել է ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված և պետբյուջեից գումար հատկացնելու մասին այսօրվա որոշման հավելվածում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության` ի դեմս համապատասխան պետական մարմինների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կապալի պայմանագրեր կնքած կազմակերպություններին այդ պայմանագրերով սահմանած արժեքների 9 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու նպատակով, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 2,000,000.0 հազ. դրամ, որից 2008թ. երրորդ եռամսյակում` մինչև 1,000,000.0 հազ. դրամ:

«Օպերատիվ-հետխուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է հաստատել օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ (մշակված, ծրագրված, հարմարեցված) տեխնիկական միջոցների ցանկը: Նախագիծը նպատակ ունի հստակ սահմանել այն հատուկ տեխնիկական միջոցների շրջանակը, որոնք թույլատրվում է օգտագործել օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում: Նախագծով հաստատվող ցանկում ընդգրկված հատուկ տեխնիկական միջոցների օգտագործման իրավունքը վերապահվում է միայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմինների ստորաբաժանումներին:

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007. հունվարի 11-ի նիստի N 1 արձանագրության` «Հողերի կատեգորիան փոխելու մասին» 33-րդ կետը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության որոշմամբ լրամշակման է ուղարկվել Արարատի մարզի Այնթափ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և նպատակահարմար չի համարվել փոխել սխեմայում ներկայացված հողամասերի նպատակային նշանակությունը:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 8-ի N 1182-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.4 հեկտար արոտավայրերը, համաձայն հավելվածի, փոխադրվել են էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

Նիստում հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաներում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.4 հեկտար այլ հողերը, համաձայն հավելվածի, փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Որոշվել է գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում, սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Նիստում հաստատվել է մարզական գույքի հետ կապված խնդիրները լուծելու ծրագիրը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարվել է` ծրագրով նախատեսված գույքը բաշխելու մասին որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը` յուրաքանչյուր տարվա մինչև մարտի առաջին տասնօրյակը: Նշվել է, որ որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունն առաջացել է սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերի մշակման և իրագործման, ինչպես նաև սպորտի դերի բարձրացման, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործին աջակցելու նպատակով: Ծրագրի ընդունումը կնպաստի նաև ՀՀ մարզական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի զարգացմանն ու ամրապնդմանը:

Կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 13-ի N 766-Ն որոշումը, բացառությամբ 6-րդ կետի 2-րդ մասի և 7-րդ կետի: ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման կարգի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Սևանա լճի հայելու բարձրացման հետևանքով և ալիքի ազդեցության նիշերի ջրածածկման և ողողման տիրույթում տեղաբաշխված ափամերձ տարածքներում կառուցապատման խնդիրները կանոնակարգող միջոցառումները ճշգրտելու անհրաժեշտությամբ:

Հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը և Ս.Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրվա կապակցությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է 2008թ. օգոստոսի 18-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել օգոստոսի 16-ը` շաբաթ օր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ