Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 հուլիսի 2008


Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների սակագների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ֆինանսների, տրանսպորտի և կապի նախարարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը, էկոնոմիկայի նախարարի տեղակալը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների նախագահները, Երևանի քաղաքապետը, փորձագետների խումբ ներկայացնող «Սամասու» ընկերության ղեկավարը: Խորհրդակցությանը հրավիրվել են նաև Երևանի ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենները, ովքեր, ի տարբերություն նույն խնդրով նախորդ` ս.թ. հուլիսի 8-ին անցկացված խորհրդակցության, այսօր չեն ներկայացել:


Խորհրդակցությանը քննարկվել է հուլիսի 8-ին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, քաղաքապետին հանձնարարվել էր` մեկշաբաթյա ժամկետում Երևան քաղաքում ավտոմոբիլային տրանսպորտով ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների մասնակցությամբ և «Սամասու» ՍՊԸ-ի միջոցով կազմակերպել ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներով երթևեկող քաղաքացիների քանակական ժամանակաչափում` արդյունքների մասին զեկուցելով ՀՀ վարչապետին և տեղեկացնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին:


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին առաջարկվել էր` ժամանակաչափումի արդյունքները ստանալուց հետո, երկօրյա ժամկետում, թարմացված տվյալների հիման վրա, վերահաշվարկել ավտոմոբիլային տրանսպորտի յուրաքանչյուր տեսակին համապատասխան մեկ ուղևորի փոխադրման միջինացված արժեքը` արդյունքների մասին իրազեկելով կառավարության աշխատակազմին և Երևանի քաղաքապետին:


Վարչապետը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրել է, որ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունների և հաշվարկների հիման վրա այսօր պետք է որոշում կայացվեր, թե որքանո՞վ է նպատակահարմար ընդունել մասնավոր հատվածի առաջարկությունները` շուրջ 2.5 անգամ փոխադրումների սակագները ավելացնելու մասին. «Երբ մենք քննարկում էինք այն խնդիրը, թե ինչպես պետք է հաշվարկվի գինը` ըստ միկրոավտոբուսների և խոշոր ավտոբուսների ինչպիսի՞ն պետք է լինի այն, մենք եկանք եզրակացության, որ հիմնական խնդիրը և խորամանկությունը կայանում է նրանում, թե քանի ուղևոր է տեղափոխում այդ տրանսպորտային միջոցը: Հետևաբար և ուղևորների փոխադրման քանակով է պայմանավորված ճիշտ գնի որոշումը: Այս հարցի շուրջ մենք եկանք համաձայնության, որ եթե ճշգրիտ հաշվարկենք ուղևորների թիվը, մենք դուրս կգանք ճիշտ սակագնի վրա և պայմանավորվեցինք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կմասնակցեն այդ հաշվարկներին: Սա սկզբունքային հարցադրում է, որովհետև բանաձևի մնացած բոլոր չափանիշների շուրջ բանավեճ, տարաձայնություններ չէին կարող լինել, քանի որ ակնհայտ էին և թվերը, և շուկայական գինը, և բանաձևը: Միակ հարցը, որի շուրջ կար տարաձայնություն, թե յուրաքանչյուր տրանսպորտային միջոց միջին հաշվով քանի ուղևոր է տեղափոխում», - ասել է վարչապետը և առաջարկել նախ լսել «Սամասու» ընկերության ղեկավարին, ով ներկայացրել է համատեղ իրականացված մոնիտորինգի արդյունքները, ընդգծելով, որ այդ գործին իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 8, «Երևանտրանս» ընկերության 9, «Սամասու» ընկերության 12 և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների 26 ներկայացուցիչներ: Մոնիտորինգի արդյունքների հետ, «Սամասու» ՍՊԸ-ի նախագահի հավաստմամբ, բոլոր կողմերը համաձայն են եղել, և արձանագրության մեջ այդ համաձայնությունը ամրագրել են, սակայն ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները անհամաձայնություն են արտահայտել սակագների հաշվարկների ժամանակ կիրառված գործակիցների մեծությունների հարցում:


Վարչապետն առաջարկել է ներկայացնել ե՛ւ սեզոնային գործակցով, ե՛ւ առանց դրա հաշվարկները` հասկանալու համար, թե որքանո՞վ երթուղայինների սեփականատերերի ներկայացուցիչները գերշահույթ ստանալու նպատակով ճնշում չեն գործադրում սակագնի հաշվարկման գործընթացում: Ներկայացված թվերը` ինչպես միկրոավտոբուսների, այնպես էլ «ԲՕԳԴԱՆ» և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսների մասով, որևէ ձևով չեն համընկել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող թվերի հետ: Նկատի առնելով այսօրվա խորհրդակցությանը այդ կազմակերպությունների ներկայացուցիչների չպատճառաբանված բացակայությունը և ամառային սեզոնին որոշակի ուղևորների թվաքանակի նվազման պարագայում հաշվարկների մեջ համապատասխան գործակցով պայմանավորված շեղումները, վարչապետն առաջարկել է ժամանակավոր դադար վերցնել` այդ ընթացքում մասնավոր հատվածի գործընկերներին առաջարկելով այսօրվա հաշվարկների վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացնել գրավոր: Միաժամանակ, ըստ կառավարության ղեկավարի, Երևանի քաղաքապետը մի քանի օրից առաջարկություններ կներկայացնի նոր երթուղիների հայեցակարգի վերաբերյալ, որի նպատակն է` ավելացնել «ԲՕԳԴԱՆ» մակնիշի ավտոբուսների երթուղիները, որպեսզի դրանց շահութաբերության ավելացման նպատակով ուղևորների քանակը կտրուկ ավելանա` ի հաշիվ միկրոավտոբուսների երթուղիների նվազեցման, որտեղ սեփականատերերը պնդում են, թե ուղևորների քանակը քիչ է, աշխատում են վնասով: Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ եթե մասնավոր հատվածի գործընկերները կունենան առարկություններ և դիտողություններ, դրանք կքննարկվեն ու սեպտեմբերին ևս մեկ մոնիտորինգ կիրականացվի` սեզոնային տարբերություններն ամրագրելու և կայացնելիք որոշման մեջ ավելի ճշգրիտ լինելու նպատակով:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ