Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 հուլիսի 2008

Հայ-հրեական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Վարժապետյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետը պարգևը հանձնել է տիկին Ռ. Վարժապետյանին` շնորհակալություն հայտնելով այն ակտիվ հասարակական գործունեության համար, որ նա ծավալում է Հայաստանում ազգային փոքրամասնություններից մեկի` հրեական համայնքի կյանքի կազմակերպման, համայնքի խնդիրների լուծման գործում ՀՀ իշխանությունների հետ մշտական համագործակցության և հայ-հրեական հարաբերությունների սերտացման գործում.

«Ձեր նվիրվածությունը գործին մեզ համար տեսանելի և խրախուսելի է», - ասել է վարչապետը, կազմակերպության ղեկավարից հետաքրքրվելով համայնքի ներկայիս խնդիրների ու կազմակերպության ծրագրերի մասին:

«Հայաստանի հրեական համայնք» ՀԿ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու Հայաստանում հրեական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար և նշել, որ սա ևս մեկ առիթ է Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնելու, խոսելու հայ-հրեական բարեկամության մասին. «Այն, ինչ արել եմ` արել եմ անկեղծ նվիրումով և պատրաստ եմ ավելի մեծ ջանադրությամբ շարունակելու իմ գործունեությունը: Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի հզոր ու բարեկեցիկ երկիր դառնալու, և մեր համատեղ ջանքերը, վստահ եմ, զգալիորեն կնպաստեն այդ գործին», - ասել է Ռիմա Վարժապետյանը, ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպման առիթից օգտվելով, շնորհակալություն հայտնել նաև 2007թ. ՀՀ կառավարության կողմից Վայոց Ձորի Եղեգնաձորի տարածաշրջանի Եղեգիս գյուղում գտնվող 14-17-րդ դարերի հրեական հուշարձանի վերականգնողական աշխատանքների նպատակով 21 մլն դրամ հատկացնելու համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ