Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆայեզ Աբսիին։ Վարչապետը շնորհավորել է հավատարմատարին‘ այդ պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ արդյունավետ աշխատանքի արդյունքում առիթ կունենա առաջիկայում շնորհավորել արդեն արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առիթով։ Ընդգծելով, որ Սիրիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է գրավում Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության մեջ, վարչապետը այդ հարցում կարևորել է երկու երկրների դիվանագետների ակտիվ աշխատանքը։ Նա նշել է, որ նախկին դեսպան Համեդ Հասանի հետ փոխգործակցությունը բավականին հաջող է ընթացել. մեծ աշխատանք է տարվել իրավական դաշտի ձևավորման, համագործակցության ներուժի օգտագործման ուղղությամբ։ Վարչապետի խոսքերով, Սիրիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար լայն հնարավորություններ ու ներուժ կա, որը մինչև վերջ օգտագործելու դեպքում, արդյունքներն անհամեմատ մեծ կլինեն։ Պարոն Աբսին շնորհակալություն է հայտնել բարեբաղթանքի համար և ՀՀ վարչապետին փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները։ Նշելով, որ Հայաստանում իր գտնվելու կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է բարեկամ հայ ժողովրդի բարյացկամությունը, ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը վստահեցրել է, որ նույնպիսի ջանադրությամբ կշարունակի դեսպան Համեդ Հասանի գործը, նպաստելով ստորագրված փաստաթղթերի արդյունքները հնարավորինս շուտ երկու երկրների տնտեսություններում զգալուն։
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ