չորեքշաբթի, 16 հոկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Աշոտ Քոչարյանը։
Հանձնաժողովին հանձնարարվել է ՀՀ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ։