Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հուլիսի 2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հրավիրել է քննարկում` Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագծի շուրջ: Քննարկմանը հրավիրվել են ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության և մաքսային պետական կոմիտեի ղեկավարները, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Երևանի քաղաքապետը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի ձեռնարկատերերի միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահները, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» ղեկավարը և մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների շուրջ 50 այլ ներկայացուցիչներ:

Վարչապետը կարևորել է համազգային վերոնշյալ նախագծի մշակմանն ու իրականացմանը մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը: Նախագծի վերաբերյալ իր ներածական խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Գիտեք, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը, բիզնես միջավայրի պայմանների բարելավումն ունի էական նշանակություն: Մենք պետք է հասնենք նրան, որ բիզնես միջավայրը Հայաստանի Հանրապետությունում լինի մեր հարաբերական առավելությունը, և դա պետք է առաջին հերթին իրենց վրա զգան Հայաստանի Հանրապետության տարածքում բիզնեսով զբաղվող բոլոր սուբյեկտները, նաև` ոչ ռեզիդենտները, այսինքն` օտարերկրյա բիզնեսմենները: Նրանք պետք է առարկայական տեսնեն, որ Հայաստանում բիզնես միջավայրը, գործարարությամբ զբաղվելու ենթակառուցվածքները ունեն առավելություն` այլ երկրների հետ համեմատած: Մենք այլընտրանք չունենք: Մենք պետք է կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի բիզնեսով զբաղվելու ծախսատարությունը, վարչարարությունը փոխհատուցի այն հարաբերական թույլ կողմերը, որ մենք ունենք, մասնավորապես` տրանսպորտային կոմունիկացիաները, աշխարհագրական դիրքը, քանի որ մենք չունենք ելք դեպի ծով, և հասկանալի է, որ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը պարտավորեցնում է մեզ առավել ուշադիր լինել հենց կանոնների, վարչարարության, հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների վրա: Գաղտնիք չէ ձեզ համար, որ մենք սկսել ենք չափազանց մի կարևոր գործընթաց, այն է` որակապես արդիականացնել հարկային և մաքսային վարչարարությունը ՀՀ-ում: Մենք քաջ գիտակցում ենք, որ դա բարդ խնդիր է, որովհետև առնչվում է տասնյակ հազարավոր սուբյեկտների հետ, որովհետև մենք պարտավորված ենք փոխել ինչպես հարկային և մաքսային ծառայության աշխատողների վարքագիծը, այնպես էլ տասնյակ հազարավոր տնտեսություն վարող սուբյեկտների վարքագիծը: Եվ հասկանալի է, որ մեկ-երկու օրվա ընթացքում այն փոխելը չափազանց դժվար խնդիր է: Բայց մենք, ձեզ հետ միասին, պետք է անցնենք մի ճանապարհ, որի արդյունքում հարկային և մաքսային մարմինների հետ շփումները լինեն քիչ ծախսատար, լինեն էֆեկտիվ, պարզ և հասկանալի, իսկ դա նշանակում է, որ գործողությունները պետք է լինեն երկկողմ:

Ծրագիրը, որը մենք մշակել և ներկայացրել ենք ձեր դատին` հստակ է: Եվ մեզանից պահանջվում է վճռականություն, հետևողականություն, որպեսզի այդ ծրագիրը դառնա իրականություն, որի համար անհրաժեշտ է նաև համագործակցություն: Իհարկե, գերազանցության կենտրոնի բաղադրիչներն ավելի բազմազան են, քան մեր հարկային և մաքսային վարչարարությանը, և նպատակ ունենալով ձեզ հնարավորություն տալ, որ ավելի մանրակրկիտ ծանոթանաք այս նախագծի հետ, փաստաթղթերը ձեզ նախապես ուղարկվել են գրավոր ձևով: Հուսով եմ, որ ծանոթ եք փաստաթղթին, և այսօր մենք կարող ենք ձեզ հետ միասին բովանդակալից քննարկել` արդյո՞ք այն միջոցառումները, որոնք նկարագրված են, այն թիրախները, որ կառավարությունն իր առջև դնում է, մենք ձեզ հետ կարո՞ղ ենք դարձնել իրականություն, թե՞ ոչ, և եթե կան խնդիրներ, որո՞նք են այդ խնդիրները, որ միասին պետք է դարձնենք մեր համատեղ քննարկման առարկա»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն, այնուհետ, ներկայացրել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագծի կառուցվածքը և տրամաբանությունը, որի շուրջ քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները, նաև` հարցեր ուղղել զեկուցողին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկման ավարտին նախ շնորհակալություն է հայտնել շահագրգիռ և ակտիվ մասնակցության, հնչած դիտողությունների և առաջարկությունների համար, որոնք ներկայացվել են նաև գրավոր, ապա ամփոփել քննարկումը.

«Այս փաստաթղթում մենք չենք կարող տնտեսական ոլորտի բոլոր հարցերի պատասխանը տալ: Փաստաթղթի նպատակը` բիզնես միջավայրի բարելավումն է: Եվ այն խնդիրները, որոնք վերաբերում են կառավարության գործունեությանը, կառուցվածքային խնդիրներին, ժողովրդական տնտեսության կառուցվածքին, առաջնահերթություններին, որոշակի նախագծերի, բնականաբար, փաստաթղթում ներառված չեն և չէին կարող ներառված լինել: Այս քննարկումից ինձ համար բացահայտեցի այն խնդիրը, որ անհրաժեշտություն կա, թերևս, առանձին քննարկման թեմա ևս դարձնել հանրային ուշադրության առարկա, այն է` Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքը, առաջնահերթությունները, ներդրումների համար ստեղծված մեխանիզմները, պետության մասնակցությունը, որտե՞ղ են ոլորտներն ամբողջությամբ ներկայացվում մասնավորի ընտրությանը: Այսինքն, երբ մասնավորն ինքն է որոշում իր նախապատվությունները: Հաշվի առնելով, որ հարցադրումները բազմաթիվ են, մենք կկազմակերպենք առանձին քննարկում այդ խնդիրների վերաբերյալ, կնախապատրաստենք շնորհանդեսային նյութ, որտեղ կառավարության տեսակետները կշարադրենք այդ հարցերի շուրջ և ձեզ կհրավիրենք հարցի քննարկմանը:

Այժմ գերազանցության կենտրոն համազգային նախագծի վերաբերյալ. մենք, երևի թե, երկու շաբաթվա ընթացքում կփորձենք ձեր բոլոր գրավոր և բանավոր առաջարկություններն ամփոփոել, փաստաթուղթը վերախմբագրել` հաշվի առնելով այդ առաջարկությունները: Եվ վերջնական փաստաթուղթը հաստատեվլուց հետո, կտեղակայվի կառավարության ինտերնետային կայքում ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք նաև վերջնական տարբերակի հետ ծանոթանալ: Ընթացքում կարող եք շարունակել ձեր առաջարկությունները և դիտողությունները մեզ ներկայացնել, որովհետև դրանք մշտապես մեզ համար հետաքրքրական են և օգտակար»:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ