Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 հուլիսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը որոշել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Կոնվենցիայի համապատասխան հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել ՀՀ արդարադատության նախարարությանը:

Նիստում որոշվել է համաձայնություն տալ «ՀՀ կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրը որոշել է հաստատել «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում Միջազգային Համագործակցության Ճապոնիայի բանկի կողմից տրամադրված ARM-P1 վարկի մասով 110 ԿՎ ենթակայանների վերականգնման գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Հեիլոնգջիանգ N 1 Թերմալ Փավեր Քնսթրաքշն Քորփորեյշն Հարբին Չինա» ընկերությանը 3.559.848.847 ճապոնական իեն պայմանագրային գումարով: Նշվել է, որ 1999թ. փետրվարի 18-ին ՀՀ կառավարության և Միջազգային Համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) միջև ստորագրված ARM-P1 վարկային համաձայնագրով «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման և 110 ԿՎ ենթակայանների վերականգնման աշխատանքները:

Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել ՀՀ կառավարության և Միջազգային Համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 1999թ. փետրվարի 18-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ARM-P1 վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու վերաբերյալ առաջարկությանը:

Կառավարությունը որոշում է ընդունել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացման մասին: Ըստ այդմ հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացումը 236076,0 հազար դրամով: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2008թ. ՀՀ պետական բյուջեի համապատասխան ծախսային ծրագրով նախատեսված 236076,0 հազ. դրամ գումարը Հայկական ԱԷԿ-ին` աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման նպատակով հատկացնելու համար:

Կառավարությունը որոշել է 2005թ. հուլիսի 14-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, ըստ որի ուսանողների փոխադրումը թույլատրվում է, եթե առարկաների կրեդիտների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը: Մեկ այլ փոփոխությամբ, նախատեսվել է, որ տարբեր պատճառներով գոյացած առարկայական տարբերությունները և առարկաների առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր, եթե առարկայական կրեդիտների տարբերությունը չի գերազանցում 30 տոկոսը կամ 18 կրեդիտ: Նշվել է, որ կրթական բարեփոխումների արդյունավետ իրականացումը նպատակաուղղված է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, որոնք ներառում են կրթության կառուցվածքը, բովանդակությունը և կառավարումը: ՀՀ բարձրագույն կրթության համակարգում Բոլոնիայի սկզբունքների իրականացման համար անհրաժեշտ է բարձրացնել նաև ուսանողների շարժունությունը, որը կնպաստի ուսանողների անարգել շարժունությանը երկրից երկիր և բուհից բուհ: Համաձայն 2005թ. դեկտեմբերի 22 ՀՀ կառավարության N 2307-Ն որոշման, 2006/2007 ուսումնական տարվանից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է ուսման կազմակերպման կրեդիտային համակարգի ներդրման գործընթացը: Տվյալ դեպքում վերոնշյալ փոփոխության ընդունումը կնպաստի նաև ավելի բարձրացնելու բուհերի ինքնավարությունը, թույլատրելու ավելի օպերատիվ և ինքնուրույն որոշում կայացնելու ուսանողների բուհից բուհ փոխադրման հարցում:

Գործադիրը որոշել է «Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Վայք», «Արագածոտն», «Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց» և «Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» ՓԲԸ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն` ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելով ՀՀ մշակույթի նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2004թ. նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշմամբ ընկերություններում անցկացված ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ուսումնասիրության արդյունքներով, ըստ որոնց` նշված ընկերություններն անմխիթար վիճակում են: Ընկերությունների` միացման ձևով վերակազմակերպման նպատակն է համախմբել առկա նյութական ու ֆինանսական ռեսուրսները և ստեղծել հուշարձանների վերականգնման մեկ միասնական մասնագիտացված ընկերություն, որի գործառույթներից մեկն էլ լինելու է հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստումը:

Կառավարությունը որոշել է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացնել 11736.8 հազար դրամ՝ ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Նիստում հավանություն է տրվել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Լրացման համաձայն, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ նախագահի հրամանագրով:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ հաuտատել են ՀՀ կառավարության 2008թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և հանրապետական գործադիր մարմինների 2008թ. գերակա խնդիրները: Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամuյակում uույն որոշման հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իuկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամuյա ժամկետում` ՀՀ կառավարության 2008թ. գործունեության ծրագրի կատարման մաuին: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է` յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք` տվյալ եռամuյակում uույն որոշման N 2 հավելվածում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մաuին:

Կառավարությունը որոշել է հաuտատել նաև ՀՀ կառավարության 2008-2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր տարվա ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելիս առաջնորդվել հաստատված ծրագրով:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը` ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 29-ի «ՀՀ կառավարության 2008թ. գործունեության միջոցառումների ծրագիրը — գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1440-Ն որոշման 2008թ. (01.01.2008-01.07.2008թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը:

Նիստում որոշվել է հաստատել ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները: Սահմանվել է, որ սույն որոշման հավելվածում նշված պաշտոնատար անձանց սպասարկման նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաները իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն որոշմամբ հաստատված չափորոշիչները: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կազմակերպությունների կարիքների համար ձեռքբերված ծառայողական ավտոմեքենաների վազքը, ըստ փաստաթղթի, չի կարող գերազանցել 1000 կմ-ը, իսկ արտադրության տարին պետք է համընկնի ձեռքբերման տարվա հետ: Նշվել է, որ պարտադիր ապահովագրությունն իրականացնում են կազմակերպությունները, գնելու պայման է հանդիսանում հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով), և կազմակերպությունների կողմից շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 1-ի «Պետական կառավարչական և այլ պետական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների ամորտիզացիոն սահմանումների տարեկան նորմաները հաստատելու մասին» N 957-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների ամորտիազացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետը (8.5 տարի):

Որոշմամբ նախատեսվել է նաև, որ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով և (կամ) սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող հատուկ մեքենաների ձեռքբերման թույլտվությունը տալիս է ՀՀ կառավարությունը: Առաջարկվել է ՀՀ պետական մարմինների ղեկավարներին` ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող 2009թ. բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառել միայն շահագործման ժամկետը գերազանցած ծառայողական ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ և դրանց փոխարեն նույն քանակը չգերազանցող ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ քննարկել սույն որոշման պահանջներին համապատասխան ներկայացված նոր ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:

Կառավարությունը` ելնելով պետական կառավարման մարմիններում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից, հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին և այլ պետական մարմինների ղեկավարներին` ընդունել ի գիտություն, որ եթե տվյալ մարմիններում 2008թ. հունիսի 1-ի դրությամբ առկա աշխատողների թվաքանակը կրճատելու հետևանքով տնտեսված գումարները կկազմեն ՀՀ պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տասը տոկոսից ոչ պակաս, ապա տնտեսված գումարները կթողնվեն համապատասխան մարմնի ղեկավարի տրամադրության տակ: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ՀՀ պետական բյուջեի կատարման և հաջորդ տարիների պետական բյուջեների նախագծերի կազմման ժամանակ սույն որոշման համապատասխան աշխատողների թվաքանակի կրճատման հետևանքով առաջացած տնտեսումները նույն համամասնություններով թողնել համապատասխան մարմնի ղեկավարի տրամադրության տակ:

Նիստում որոշվել է բարեգործական որակել ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2008թ. հունվարի 16-ին փոխանակված Հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» (նախկինում 2KR) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը տրամադրված 170 մլն իենի չափով հերթական դրամաշնորհի ծրագիրը: Որոշմամբ` նշված ծրագրի շրջանակներում 2008-2009թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար, վերջինիս ներկայացուցիչ «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ներմուծվելիք գյուղատնտեսական տեխնիկայի` 5 միավոր հացահատիկահավաք կոմբայնի, 29 միավոր տրակտորի, 4 միավոր գութանի, 11 միավոր հավաքիչ-մամլիչի և դրանց պահեստամասերի ներմուծման, ՀՀ տարածքում դրանց երկաթուղային փոխադրման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ճանապարհներից օգտվելու, շրջակա միջավայրի աղտոտման դիմաց վճարման, սերտիֆիկացման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները, որակվել է որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող: ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն որոշման մեջ նշված ապրանքների հետագա տնօրինման վերաբերյալ:

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համակարգի և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության կարգը: Կարգով սահմանվել են Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների, պետական կառավարման մարմնից առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ծառայությունից ազատված, ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ հաշվառված, ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքերում, անհատույց օգտագործման — սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով տնամերձ հողամաս տրամադրելու կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմաններն ու ընթացակարգը:

Նիստում որոշվել է ՀՀ համայնքների վարչական սահմաններում ու վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի 2008թ. կադաստրային արժեքների և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների (գների) ու կադաստրային զուտ եկամտի 2007թ. չափերը սահմանելու մասին» N 607-Ն որոշմամբ սահմանված չափերով: Ընդունված նախագծով սահմանվում են հողի հարկի բազայի ձևավորման, պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերը, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերը, օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում այդ հողերի 2008թ. կադաստրային արժեքների (գների) և կադաստրային զուտ եկամտի չափերը:

Գործադիրը որոշել է նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1926-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն, ըստ որի, «Խոշոր հարկ վճարողների հարկային տեuչությունը», «Ակցիզային հարկ վճարողների հարկային տեuչությունը», «Բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեuչությունը» և «Հանքարտադրողների ոլորտային հարկային տեuչությունը» միաձուլման ձևով վերակազմակերպվել է «Խոշոր հարկ վճարողների հարկային տեuչության»:

Կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Ղարիբջանյան փող. թիվ 28 հասցեում գտնվող ընդհանուր 135,44 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն օտարել մրցույթով:

Նիստում որոշվել է հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման  և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.4 հեկտար արոտավայրերը, համաձայն հավելվածի, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում 1 հեկտարը` աղբավայրի, 0.4 հեկտարը` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Որոշմամբ նախատեսվել է գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Գործադիրը որոշել է հիմք ընդունելով Լոռու մարզի Ապավենի գյուղական համայնքի տարածքում սահմանապահ ուղեկալ կառուցելու անհրաժեշտությունը, որոշմամբ սահմանված` Ապավենի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականություն հանդիսացող 1.0 հեկտար և համայնքային սեփականություն հանդիսացող 3.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումով` որոշման մեջ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագիրը հետապնդում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգության ապահովումը: Որոշմամբ նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նրա ռազմա-ստրատեգիական դասավորությունը, դիրքը, ռելիեֆը, հեռավորությունը սահմանագծից, վերահսկողական  և ինժեներաշինարարական` այդ թվում նաև կոմունիկացիաների և հողի գրունտի համապատասխանությունը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը, հիմք ընդունելով Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի տարածքում սահմանապահ ուղեկալ կառուցելու անհրաժեշտությունը, որոշմամբ սահմանված` Ջիլիզայի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականություն հանդիսացող 1.905 հեկտար և համայնքային սեփականություն հանդիսացող 0.095 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ` նույն հիմնավորումով:

Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերակագնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով հաստատված 2008թ. Սևանա լճից բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի 5-րդ կետի 1-ին պարբերության, ինչպես նաև Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը որոշել է 2008թ. ապրիլի 17-ի` «Ոռոգման նպատակով 2008թ. Սևանա լճից ջրառի մասին» N 373-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն` 170 մլն խոր. մետրի փոխարեն նշելով 197.0  մլն խոր.մետր:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ