Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հուլիսի 2008


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստին մասնակցել են համապատասխան ոլորտի նախարարներ, պատգամավորներ, ՀՀ ԳԱԱ նախագահը, բնապահպանական խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս նիստին նախորդել էր ս.թ. հուլիսի 2-ին վարչապետի մոտ ՀԿ-ների մասնակցությամբ հրավիրված` Հայաստանի կայուն զարգացման հիմնահարցերի շուրջ խորհրդակցություն, որտեղ վարչապետը խոստացել էր ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի աշխատանքը ակտիվացնել` պարբերաբար նիստեր հրավիրելով և համատեղ ձևավորելով քննարկվելիք հարցերի օրակարգը:


Խորհրդի այսօրվա  անդրանիկ նիստում Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա տարիներ առաջ ձևավորված այս խորհրդի կազմը թարմացնելու և գործունեությունը նորովի կազմակերպելու` այդպիսով նոր շունչ հաղորդելով կայուն զարգացման գործընթացին: Նշելով, որ խորհրդի աշխատանքը չափազանց կարևոր է ինչպես կայուն զարգացման հայեցակարգի վերաբերյալ պետական մոտեցումներ ձևակերպելու, այնպես էլ կարևորագույն այս հարցում բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ արդյունավետ համագործակցության նոր մշակույթ ներդնելու առումով, վարչապետը դա համարել է երկուստեք օգտակար: Վարչապետի հավաստմամբ, նիստի օրակարգը ձևավորվել է ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում, ինչպես խոստացվել էր:


Օրակարգի հարցերի շարքում ներկայացվել են կայուն զարգացման գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքները, կայուն զարգացման ուղղությամբ միջազգային փորձը և Հայաստանի ինտեգրումը այդ գործընթացին, ազգային խորհրդի զգալիորեն ընդլայնված կազմը, կառուցվածքը և կանոնադրական դրույթների նախագծերը: Քննարկում է ծավալվել նաև Կայուն զարգացման ազգային խորհրդի հետագա աշխատանքների կազմակերպման շուրջ: Վարչապետը հանգամանորեն շարադրել է խորհդի կանոնադրական խնդիրների, գործառույթների վերաբերյալ իր մոտեցումները, որոնք ընդունելի են եղել նիստի մասնակիցների համար:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի խորհրդի հաջորդ նիստում քննարկման թեմա դառնան աղբահանության, նաև` Երևան քաղաքի ինքնահարատ (կայուն) զարգացման խնդիրները: Խորհրդի անդամներին առաջարկվել է` մեկշաբաթյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել հաջորդ նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերի և հետագա անելիքների վերաբրյալ իրենց այլ առաջարկությունները: Վարչապետը նաև ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկել է` կայուն զարգացմանը միտված օրենսդրական դաշտի բացերի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները ևս դարձնել խորհրդի քննարկման առարկա: Որոշվել է կայուն զարգացման հայեցակարգի ներքո մինչ այժմ իրականացված և ընթացիկ բոլոր ծրագրերի վերաբերյալ տեղեկություններն ամբողջական տեսքի բերելու նպատակով իրականացնել ծրագրերի գույքագրում և ներկայացնել խորհրդին:


Հանդիպման վարատին, վերստին շեշտելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը` կայուն զարգացման գործընթացի շրջանակներում ջանքերն ակտիվացնելու գործում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներին, ասել է` եկել է ժամն աշխատելու և շահագրգիռ համագործակցությամբ ավելի մեծ արդյունքների հասնելու:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ