Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հոկտեմբերի 2002

Այսօր Երևանում բացվել է ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հիմնադրման 10-ամյակին նվիրված հոբելյանական‘ 45-րդ նիստը, որին մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Վարչապետը մեր երկրի համար մեծ պատիվ է համարել նման ներկայացուցչական համաժողովի անցկացումը Հայաստանում, որի անդամներն արդեն երկար տարիներ ապահովում են ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների հուսալի պաշտպանությունը։ Ըստ նրա, իր ստեղծման օրվանից, հրամանատարների խորհուրդը իրեն դրսևորել է որպես արդյունավետ, լավ կազմակերպված միջպետական մի մարմին, որի գործունեությունն ուղղված է ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի համագործակցության ամրապնդմանն ու ինտեգրմանը։ Վարչապետը նշել է, որ բեղմնավոր գործակցության բազմամյա փորձը ԱՊՀ երկրների ժողովուրդներին միավորող բարեկամական կապերի անքակտելիության ցայտուն վկայությունն է։ Նշելով, որ վերջին տարիներին աշխարհում իրականացված մի շարք խոշոր ահաբեկչությունները ստիպում են նորովի գնահատել միջազգային ահաբեկչությունից, էքստրեմիզմից, անօրինական միգրացիայից ծագող վտանգները, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է բոլոր իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, սահմանային կառուցների ջանքերի համախմբումը‘ այդ վտանգները դիմակայելու համար։ Հավաստելով այդ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի մեծ ներդրումը, վարչապետը համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս այն հաջողությամբ կիրականացնի Համագործակցության երկրների արտաքին սահմանների հուսալի պաշտպանությունը. «Մենք ունենք ընդհանուր նպատակներ և ղեկավարվում ենք ինքնիշխանության ու փոխադարձ շահերի հարգման միասնական սկզբունքներով», -ասել է նա։ Անդրանիկ Մարգարյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին‘ ի շահ Համագործակցության անդամ երկրների ժողովուրդների բարգավաճման և խաղաղության ապահովման։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ