Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությամբ։ Պատվիրակության կազմում են կոնգրեսի գործադիր փոխտնօրեն Ուլրիխ Բոները, կոնգրեսի քարտուղարության ներկայացուցիչ Իվան Վոլոդինը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Պատվիրակության խնդրանքով համակարգող նախարարը հանգամանորեն ծանոթացրել է հանրապետության 654 համայնքներում համայնքապետերի և 645-ում‘ ավագանիների ընտրությունների անցկացման կարգին, գործող օրենքներին, կազմակերպական խնդիրներին։ Կարևորելով հատկապես ընտրությունների արդարացիությունն ու թափանցիկությունը, Հովիկ Աբրահամյանը հավաստել է դրանք բարձր կազմակերպվածությամբ անցկացնելու, ինչպես նաև իրենց առաքելությունն իրականացնելու ընթացքում եվրոպական դիտորդներին հնարավորինս աջակցելու կառավարության պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում համակարգող նախարարը նաև պարզաբանումներ է տվել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ