Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հոկտեմբերի 2002

«Բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերաբերմունքը, ցավոք սրտի, զանգվածային լրատվամիջոցներում ճշգրիտ չի ներկայացվել, չի արտացոլել այն ձևակերպումները, որ բանկն արտահայտել է։ Դա վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատելիս հաճախ է այդպես պատահում», - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ ասել է Եվրոբանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նիկոլայ Հաջիսկին։ Նա նշել է նաև, որ բանկը պատրաստում է պաշտոնական մամուլի հաղորդագրություն, որպեսզի այդ հարցում ամեն ինչ հստակ լինի: Այդուամենայնիվ, պրն Հաջիսկին Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել է ՎԶԵԲ-ի դիրքորոշումը, որն, ըստ նրա, բավականին պարզ մոտեցման արդյունքում է ձևավորվել. «Մենք ետ չենք քաշվում ԲԷՑ-երի մասնավորեցման գործընթացից։ Պարզապես, մեզ համար որոշակի տեղեկատվության պակաս կա ներդրողի փորձառության, այդ ասպարեզում նրա հաջողությունների մասին։ Մենք կցանկանայինք որոշակի հիմնավորումներ ունենալ, որ սեփականատեր այդ ընկերությունը կհաջողի իր գործում։ Եթե առաջիկայում այդպիսի ապացույցներ լինեն, Եվրոբանկը կվերանայի իր մոտեցումները», -ասել է բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատերը, կառավարության առաջադրած պայմանների համաձայն, պետք է ցանցերը կառավարման հանձնի մասնագիտացված ընկերության, որը կբավարարի կառավարության ներկայացրած չափորոշիչները։ Ըստ Անդրանիկ Մարգարյանի, միևնույնն է, եթե ցանցերի մասնավորեցումը չկայանար, կառավարությունը նախատեսել էր այն հանձնել կառավարման։ Այս դեպքում պետության փոխարեն, դա անելու է մասնավոր սեփականատերը։ Պարոն Նիկոլայ Հաջիսկին նշել է, որ վարչապետի պատասխանը խրախուսիչ է, և Եվրոբանկը կհետևի հետագա զարգացումներին։ ՀՀ վարչապետի և Եվրոբանկի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև համագործակցության հետագա զարգացմանը։ Երկուստեք ընդգծվել և կարևորվել է բանկի շահագրգռությունը՝ օգտակար լինել Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, առևտրային բանկերին։ Նիկոլայ Հաջիսկին նշել է, որ հաշվի առնելով անցյալի հաջողություններն ու բացթողումները, համագործակցությունը պետք է նպատակաուղղել նոր և հաջող ծրագրերի իրագործմանը, և այդ գործում փորձը մեծապես կօգնի։ Բանկի ներկայացուցիչը շեշտել է, որ Եվրոբանկից Հայաստանին ֆինանսական հատկացումները որևէ կերպ չեն տուժի։ Ավելին, ըստ նրա, համագործակցության զարգացմանն ուղղված արդեն որոշակի քայլ է արվել‘ Հայաստանի տնտեսության մեջ իր մասնակցությունը ՎԶԵԲ-ն այսուհետ չի պայմանավորում օտարերկրյա կապիտալի մասնակցության անհրաժեշտությամբ։ Բանկը պատրաստ է առանց այդ պայմանի, ուղղակիորեն աշխատել հայաստանյան ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ շարունակել զարգացնել փոխգործակցությանն ու ուղղված քայլերը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ