Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հոկտեմբերի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի պետական նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ տկն Ֆայզա Աբու Ալ Նագային։ Վարչապետը ողջունել է նախարարի այցը մեր երկիր և կարևորել բավականաչափ հետաձգված միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի կայացումը։ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ երկուստեք հետամուտ կլինեն ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Արաբական երկրների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը համարելով ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, վարչապետն ընդգծել է, որ Եգիպտոսը և Հայաստանը կարող են միմյանց փոխադարձ օգտակար լինել աֆրիկյան պետությունների և ԱՊՀ երկրների հետ համագործակցության ճանապարհին։ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալությամբ է ընդունում Եգիպտոսի աջակցությունը‘ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցում։ Նա ավելացրել է, որ ինչպես այդ հարցում պատրաստակամությունը, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը և տարածաշրջանային, տնտեսական ու քաղաքական մի շարք խնդիրների նկատմամբ երկու երկրների մոտեցումների ընդհանրությունը, հույս են ներշնչում, որ միջպետական հարաբերությունները կշարունակեն փոխշահավետ ու արդյունավետ զարգացում ապրել։ Վարչապետը հույս է հայտնել, որ տկն Ֆայզա Աբու Ալ Նագայի այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա այդ ամենի համար։ Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ խոսքերի համար, Եգիպտոսի արտաքին գործերի պետնախարարը նրան է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը և նշել, որ անչափ կարևորում է Երևանում տեղի ունեցած համատեղ նիստը։ Նախարարը Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել է նիստի աշխատանքի, ՀՀ առողջապահության և արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հանդիպումների մանրամասները, որոնք, ըստ նրա, բավականին արդյունավետ են եղել։ Հանդիպման ժամանակ կարևորվել է մի շարք ոլորտներում‘ առևտուր և զբոսաշրջություն, առողջապահություն, մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, մասնավոր հատվածի հետ աշխատանք և այլն, փորձի փոխանակումն ու համագործակցության առկա ներուժի օգտագործումը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային ծրագրում այդ ամենը շատ որոշակի կարտահայտվի և հաջորդ հանդիպմանն արդեն հնարավոր կլինի խոսել հստակ արդյունքների մասին։
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ