Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 9 հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Շիրակի մարզ: Մարզպետարանում վարչապետը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման նպատակով հողհատկացման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, քաղաքաշինության նախարարը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, ՀՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման նախարարների տեղակալները, կառավարության աշխատակազմի ղեկավարը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, Կառավարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմերի համապատասխան պաշտոնյաներ, ԿԲ-ի ֆինանսական համակարգի բաժնի ղեկավարը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայնախագիծ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենն ու գլխավոր ճարտարապետը, «Հայսեյսմշին» ԿՊԳՀԻ ընկերության ներկայացուցիչը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Գյումրու մասնաճյուղի տնօրենը, մարզի անվանի շինարարներ ու ճարտարապետներ:

Մինչև Շիրակի մարզպետարանում խորհրդակցությունն սկսելը, վարչապետն այցելել է կառուցապատման համար առաջարկվող տարածքներ: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, վարչապետի հանձնարարականի համաձայն, Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի առաջարկների հիման վրա, հաշվի առնելով քաղաքի անավարտ բնակելի թաղամասերի և քաղաքաշինական առանձին կարևոր հատվածների կառուցապատման ամբողջականացման առաջնահերթությունները, առաջարկել է կառուցապատել Մուշ-2 և Անի թաղամասերի, Հակոբյան, Խանջյան, Սավոյան, Մանուշյան փողոցների և Թբիլիսյան խճուղուն հարող տարածքները:

Խորհրդակցության սկզբում նա նշել է, որ մասնագետների հետ միասին անցկացվող այս քննարկման նպատակն է` ճիշտ կողմնորոշվել այն թաղամասերի հարցում, որտեղ նախատեսվում է լայնածավալ շինարարություն սկսել: Կառավարության համար ռազմավարական խնդիր համարելով երեք հազար անօթևան ընտանիքների բնակարանային ապահովումը, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ միայն բնակարանների գնման վկայագրերով հնարավոր չէ նշված խնդիրը լուծել, անհրաժեշտ է նոր շինարարություն իրականացնել` երեք տարում երեք հազար բնակարան հանձնելով շահագործման: Դրա համար, ըստ կառավարության ղեկավարի, պետք է արագ սկսել աշխատանքը, ճիշտ ընտրություն և բարձրորակ շինարարություն կատարելու համար` լսելով նաև հրավիրված մասնագետների կարծիքը:

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: Մասնավորապես, Գյումրու քաղաքապետին հանձնարարել է` մեկամսյա ժամկետում պարզել և տեղեկատվություն ներկայացնել, թե երեք հազար անօթևաններից որքա՞ն են միայնակ ծերերը, որոնց համար նախատեսվոմ է կառուցել հատուկ կացարաններ` սոցիալական համալիր ծառայությունների մատուցմամբ: Քաղաքապետը նաև, հանձնարարականի համաձայն, պետք է ցուցակ ներկայացնի այն շենքերի վերաբերյալ, որոնք նախատեսվում են այդ հատուկ կացարանների համար: ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է` մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել Մուշ-2 և Անի թաղամասերի շինարարության մրցույթի պայմանները, որոնք այնուհետ կհրապարակվեն: Հանձնարարվել է նաև արագացնել ՀՀ ԿԲ-ի հետ իրականացվող` անօթևան ընտանիքների հաշվառման միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ քաղաքաշինության նախարարը, Գյումրու քաղաքապետը և Շիրակի մարզպետը մինչև օգոստոսի 1-ը պետք է ներկայացնեն տեղեկանք` 2008թ.-ին բնակարանների գնման վկայագրերի պահանջարկի վերաբերյալ:

Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցի շրջանակներում, Շիրակի մարզպետը հաշվետվություն է ներկայացրել մարզում ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ հաջորդ խորհրդակցությունը կհրավիրվի օգոստոսի սկզբին, որտեղ կամփոփվեն հանձնարարականների ուղղությամբ կատարված աշխատանքները և արդյունքներից ելնելով` կկայացվեն համապատասխան որոշումներ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ