Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 հուլիսի 2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների սակագների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, տրանսպորտի և կապի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Երևանի ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետների խումբ ներկայացնող «Սամասու» ընկերության ղեկավարը: Հանդիպման սկզբում վարչապետն անդրադարձել է այն խնդիրներին, որոնց շուրջ տեղի է ունենալու խորհրդակցությունը և որոնք վերջին շրջանում ձեռք են բերել նաև հասարակական հնչեղություն: Դրանք, ըստ վարչապետի, տրասնսպորտի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ուղևորափոխադրումների ոլորտում որակյալ ծառայությունների մատուցման խնդիրներն են, որոնք պայմանավորված են նաև սակագների սահմանմամբ: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արդյո՞ք, այն գները, որ այսօր կան այդ ոլորտում արդարացված գներ են, ապահովում են տրանսպորատային միջոցները շահագործողների շահութաբերության մակարդակը, թե՞ այն գանգատները և բողոքները, որ մենք ստանում ենք նաև մրցույթներում հաղթած կազմակերպությունների կողմից, առ այն, որ նախկինում պայմանագրերով սահմանված գներն այլևս չեն կարող ապահովել ինքնածախսածածկում և անհրաժեշտություն կա գների վերանայման, հիմնավոր են: Մենք արդեն մի խորհրդակցություն անցկացրել ենք, հասկանալու համար, թե ինչպիսի՞ն է իրավիճակը, ինչպես նաև օգտվել ենք այն հետազոտական արդյունքներից, որ համապատասխան ինստիտուտները մեր պատվերով կատարել էին, հասկանալու` թե ինչպիսի՞ն է երթուղային տաքսիների մոտ ձևավորվող ինքնարժեքը, ինչպես նաև` ավտոբուսների համար ինչպիսի՞ն են սակագները: Այստեղ բացահայտել ենք հետևյալը. մի կողմից մենք պետք է հաշվի առնենք մեր ռազմավարությունը, թե ի՞նչ քաղաքականություն ենք ցանկանում իրականացնել, մյուս կողմից` պետք է հաշվի առնենք ստեղծված իրավիճակը: Եթե մեր ռազմավարության հիմքում դնում ենք այն, որ քաղաքի կենտրոնում չպետք է լինեն երթուղային տաքսիներ և նրանց տեսակարար կշիռը պետք է նվազեցնել` ավելացնելով ավտոբուսների քանակը, սա նշանակում է, որ մենք պետք է խնդիրը դիտարկենք նաև մրցունակության տեսակետից: Որովհետև գաղտնիք չէ, որ եթե ուղևորափոխադրումների ծավալներն աճում են, դա է ամենակարևոր ցուցանիշը, որն ազդում է ինքնարժեքի վրա: Եթե մենք այդ գծերի քանակն ավելացնենք` հենց ավտոբուսների համար, և ուղևորափոխադրումների ծավալներն աճեն, բնականաբար, դա կազդի ինքնարժեքի վրա ու այդ պարագայում, անհրաժեշտություն չի լինի նաև գները վերանայել: Բայց եթե մենք վերցնում ենք այսօրվա վիճակը և գնում ենք այն ռազմավարությանը, որ անհրաժեշտ է երթուղիների վրա բարձրացնել հենց ավտոբուսային գները, դա նշանակում է, որ նրանք անմիջապես կկորցնեն մրցունակությունը, և քաղաքացիները նախապատվություն կտան ավելի էժան տրանսպորտային միջոցների: Արդյունքում` մենք չենք լուծի մեր առջև կանգնած խնդիրը: Հիմնական բաղադրիչը, որն էապես ազդում է գների վրա, ինչպես մեզ զեկուցել են մասնագետները` փոխադրումների ծավալներն են: Եթե տրանսպորտային միջոցներից օգտվողների քանակն աճում է` ինքնարժեքը կտրուկ նվազում է: Հիմա մի կողմից մենք ունենք ստեղծված իրավիճակ, որի պարագայում անհրաժեշտություն կա վերանայել գները, և կարծես թե այդ գների վերանայումը կարող է ապահովել խնդրի լուծումը, ըստ որի բոլոր ընկերությունները լինեն շահութաբեր, բայց մյուս կողմից` եթե մենք բարձրացնենք գները, նրանք կորցնելու են մրցունակությունը, կորցնելու են ուղևորներին: Արդյունքում` դրանք իրականում չեն դառնալու եկամտաբեր, որովհետև մեր քաղաքացիները, ինչպես նշեցի, նախապատվությունը տալու են ավելի էժան փոխադրամիջոցներին: Այսինքն` երկակի խնդիր է: Դրա համար անհրաժեշտություն կար այսպիսի բաց քննարկում իրականացնել, որպեսզի այդ ոլորտում ներգրավված բոլոր ձեռնարկությունները, սեփականատերերը իրենց կարծիքը հայտնեն, և մենք կարողանանք համատեղ ճիշտ ռազմավարություն մշակել, որպեսզի մեր քաղաքականությունը լինի հասկանալի, առաջին հերթին` ներդրողների համար հասկանալի, որպեսզի նրանք այնպիսի ներդրումներ անեն, որ իրենց բիզնեսը շահութաբեր լինի, կարողանան ճիշտ կանխատեսել ուղևորափոխադրումների ծավալները և ճիշտ հաշվարկել իրենց ծավալների մակարդակը: Դա էականորեն պայմանավորված է լինելու մեր կողմից որդեգրված քաղաքականությամբ: Այսինքն, եթե մենք մոտակա հինգ տարիների համար ռազմավարությունը հստակ ձեզ հայտարարում ենք, որ մենք նախապատվությունը տալու ենք ավտոբուսներին և ոչ թե երթուղային տաքսիներին, որ քաղաքի կենտրոնը պետք է թեթևացնել` երթևեկության կանոններից ելնելով, ինչպես որ իրականացվում է կազմակերպված տրանսպորտային համակարգ ունեցող քաղաքներում, դա հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի հարմարավետ ծառայություններ մատուցել»:

Վարչապետի խոսքից հետո, խորհրդակցության մասնակից բոլոր կողմերին հնարավորություն է տրվել արտահայտել իրենց տեսակետները, որոնք հիմնականում տարբերվել են ուղևորափոխադրումների թվաքանակի ներկայացման հարցում, ինչն էլ էական ազդեցություն է ունենում սակագների ձևավորման վրա: Ներկայացվել է ինչպես միկրոավտոբուսների, այնպես էլ «ԲՈԳԴԱՆ» և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսների ուղևորափոխադրումների քանակն ու սակագները: Ուսումնասիրության մեջ ներառված մնացած բոլոր գործոնները, որոնցով ձևավորվում է փոխադրումների սակագինը և որոնց հիմքում դրված է աշխարհում կիրառվող հաշվարկների մեթոդիկան, համարվել է միանգամայն հիմնավորված: Իսկ ուղևորափոխադրումների քանակի վերաբերյալ սկզբունքային անհամաձայնություններից խուսափելու և համատեղ ուժերով առկա խնդիրը լուծելու նպատակով, վարչապետն առաջարկել է մեկ շաբաթվա ընթացքում կատարել ուղևորափոխադրումների թվաքանակի ժամանակաչափում` սեզոնայնության գործակիցը հաշվի առնելով, և լրացուցիչ այդ համատեղ ուսումնասիրության իրական պատկերն ունենալուց հետո` կայացնել որոշում: Առաջարկը խորհրդակցության մասնակից բոլոր կողմերի համար եղել է ընդունելի:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ