Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: Կարևորելով Չեխիայի հետ տարբեր բնագավառներում ձևավորված երկկողմ հարաբերությունների զարգացումը, վարչապետը նշել է, որ Հայաստանում հետաքրքրությամբ հետևում են այդ երկրում իրականացվող բարեփոխումներին, որոնք կարող են ուսանելի լինել մեզ համար: Տիգրան Սարգսյանը զրուցակցի հետ խոսել է նաև Եվրաինտեգրման գործընթացում Հայաստանին Չեխիայի կողմից մի շարք ուղղություններով աջակցության ակնկալիքների մասին: ՀՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է ՀՀ պետծառայողների վարչական ունակությունների բարձրացման, բարեփոխումների գործընթացում ձեռք բերված չեխական փորձի փոխանցման և փորձագիտական օգնության ցուցաբերման, ՀՀ պետծառայողների համար եվրաինտեգրման հարցերով դասընթացների կազմակերպման ուղղությունները:

Տիգրան Սարգսյանը և Կարել Շվարցենբերգն անդրադարձել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: ՀՀ վարչապետը կարևորել է հատկապես մասնավոր ներդրումների` երկուստեք խթանման խնդիրը, որին կարող են նպաստել գործարար համաժողովի կազմակերպումը, միմյանց հետ երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը: Հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի Հանրապետության հետ պաշտպանության ոլորտում ևս համագործակցություն զարգացնելու:

Երկուստեք կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-չեխական փոխգործակցությունը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ