Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հոկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ 1988-92 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց բնակարանով ապահովելու նպատակով, կառավարությունը որոշեց «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել հիշյալ փախստական ընտանիքների կողմից բնակեցված Երևանի Մամիկոնյանց փողոցի N62 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի 508 քմ մակերես ունեցող մասը և անհատույց հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը։ Նիստում որոշում ընդունվեց նաև ՀՀ կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին, որով ՀՀ 2002 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ձեռք կբերվի ծառայողական ավտոմեքենա և, ինչպես անցյալ տարի, կտրամադրվի տարվա լավագույն ուսուցչին։ Ելնելով քաղաքաշինության ոլորտի հիմնարար օրենքով սահմանված գործառույթների հստակեցման և օպտիմալացման նկատառումներից, գործադիրը հավանություն տվեց «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության կապիտալ շինարարության ոլորտում մասնավոր ներդրումային գործընթացների նկատելի աշխուժացմամբ և դրանց հետագա խթանմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման պահանջով։ Մեկ այլ որոշմամբ, հավանություն տրվեց նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին։ Հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքում մասնավորեցված և մասնավորեցվող անավարտ շինարարական օբյեկտների կառուցապատումը սահմանված ժամկետում ավարտելու անհրաժեշտությամբ։ Օրինագծով նախատեսվում է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու, գրավոր նախազգուշացումից հետո սահմանված ժամկետը չերկարացնելու կամ այդ ժամկետում քաղաքաշինական գործունեության օբյեկտը չօտարելու դեպքում, քաղաքաշինական վերահսկողություն իրականացնող մարմնին իրավունք է վերապահվում դիմելու դատարան‘ տվյալ օբյեկտը վաճառելու հայցով։ Առաջարկվեց նախագծում հստակություն մտցնել‘ ամրագրելով, որ դա չի վերաբերում անհատական բնակարանային շինարարությանը և գյուղական բնակավայրերին, որն ընդունվեց։ Վարչապետը հանձնարարեց նաև մինչև մեկ շաբաթ ժամկետ տալ‘ քննարկման ընթացքում արված դիտողությունների հիման վրա որոշակի հարցեր հստակեցնելու և օրինագծում ներառելու։ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը մի շարք որոշումներ ընդունեց հարկային ծառայության ոլորտի աշխատանքների կանոնակարգման վերաբերյալ։ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում ընդունեց «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին։ Հաստատվեցին նաև քաղաքապետարանի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը։ Գործադիրը հավանություն տվեց «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։ Օրենքը‘ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական վիճակը, կարգավորում դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները։ Նիստում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց պետական գույքի կառավարման նախարարին‘ մեկ ամսվա ընթացքում կառավարությանը տեղեկանք ներկայացնել մասնավորեցված ձեռնարկությունների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման, այդ թվում‘ սահմանված ժամկետում ներդրումների կատարման, աշխատատեղերի ստեղծման ընթացքի և ընդհանուր վիճակի մասին։ Տնտեսավարման և շուկայական հարաբերությունների ներկա պայմաններում պետական կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող հողօգտագործման, առևտրի և սպասարկումների, բարեկարգման և սանիտարական, հասարակական վայրերում լռության կանոնների պահպանման և այլ ոլորտներում օրենսդրության պահանջների ապահովման նպատակով, կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատեց ՀՀ Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Այսօրվա նիստում հաստատվեցին նաև «Տիգրան Մեծ» և «Վարդան Մամիկոնյան» շքանշանների նկարագրություններն ու նմուշները։ Կառավարության անդամները համաձայնություն տվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև պարբերական մամուլի ու գրքային արտադրանքի փոխանակման և տարածման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև թուրքմենական բնական գազը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետություն առաքելու մասին», ինչպես նաև «Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Որոշումներ ընդունվեցին բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ