Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հուլիսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 19 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական պարգևները խորհրդանշող մրցանակների պատրաստում», «ՀՀ Լոռու մարզի Ապավեն և Ձորամուտ գյուղերի ջրամատակարարման համակարգերի ուսումնասիրություն և հետազոտություն», «ՀՀ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի ջրամատակարարման և ոռոգման համակարգերի նախագծում», «ՀՀ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և նախագծում», «Հաղարծին» վանքային համալիրի բարելավման շինաշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն», «ՀՀ Տավուշի մարզի Դիտավան գյուղի վարչական շենքի հիմնանորոգման և արդիականացման նախագծում», ինչպես նաև «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի N 4 ճոպանուղուն հարող դահուկուղու կառուցման նախագծում» ծրագրերը:

Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող` «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքի տարածքում գտնվող պատմական և մշակութային կոթող չհանդիսացող օժանդակ շենք-շինությունների քանդման աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներսիսյան պուրակի կարուսելների մոնտաժման, հիմքերի կառուցման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հեռուստատեսության ենթաբաժնի խոհանոցային կահույքի և ներկառուցված պահարանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Ամիրյան 11 հասցեում գտնվող գրատան շիննորոգման աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքի հեռախոսաֆիկացման աշխատանքների իրականացում» և «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայոց եկեղեցու պատմություն» ուսումնական դասագրքերի տպագրական աշխատանքների իրականացում» ծրագրերը:

Նիստում քննարկվել և հաստատվել են «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Կապեր եկեղեցու և կառավարության հետ», ինչպես նաև «ՀՀ Սյունիքի մարզի Խոտ գյուղի մանկապարտեզի կոյուղու անցկացում և սան. հանգույցի վերանորոգում, Շամբ գյուղի մանկապարտեզի մասնակի վերանորոգում և Տոլորս համայնքի մանկապարտեզի մասնակի վերանորոգում» ծրագրերը ևս:

Քննարկվել են «Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության» կողմից իրականացվող «Կահույքի տրամադրում Կոթի համայնքի միջնակարգ դպրոցին» և «Աշակերտական գույքի տրամադրում Գյումրու N 37 միջնակարգ դպրոցի համար», Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից 2008-2009 թվականներին իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան վարժարան» ՊՈԱԿ-ի շենքի լրացուցիչ վերանորոգում» ծրագիրը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ