Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ռենո Մյուզելիեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, որն արտահայտվում է ինչպես երկկողմ կապերի, այնպես էլ միջազգային փոխհարաբերությունների ասպարեզում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծեց այն ծանրակշիռ դերը, որ ունի Ֆրանսիայի Հանրապետությունը միջազգային կառույցներում Հայաստանին աջակցելու և մասնավորապես Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու գործում: Վարչապետն անչափ կարևոր համարեց նաև Ֆրանսիայի նշանակալից օժանդակությունը անկախացումից հետո Հայաստանում ժողովրդավարական հիմնարար արժեքների ձևավորման և արմատավորման գործում: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս այդ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, վարչապետը մեկ անգամ ևս հավաստեց, որ Հայաստանը չի նահանջելու հակամարտությունը խաղաղ ճանապարհով, փոխզիջումների հիման վրա լուծելու որդեգրված սկզբունքներից: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, հակամարտության կարգավորման ջանքերի արդյունավետության բարձրացմանը մեծապես կնպաստի նա— Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը վարվող բանակցություններին: Ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացումն ու ժողովրդավարության արմատավորումը պայմանավորելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ, վարչապետը միաժամանակ նշեց, որ չնայած անկախության ավելի քան 10 տարիներին կրած մեծ դժվարություններին, Հայաստանը կարողացել է ոչ միայն քայլ առ քայլ վերականգնել իր տնտեսությունը, այլև վերջին շրջանում ապահովել որոշակի տնտեսական աճ՝ այդ թվում նաև Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների օժանդակությամբ: Համաձայնելով Հայաստանի վարչապետի հետ՝ տնտեսական զարգացման համար տարածաշրջանում կայուն խաղաղության անհրաժեշտության խնդրում, պարոն Ռենո Մյուզելիեն նշեց, որ իր այցը պայմանավորված է հենց այդ նպատակին հասնելու վճռականությամբ: «Խաղաղության բանբերի առաքելություն» կոչելով իր այցը, Ֆրանսիայի ԱԳն պետքարտուղարը ընդգծեց, որ Փարիզում երկու երկրների նախագահների հետ Ֆրանսիայի նախագահի ունեցած հանդիպումներից և փարիզյան սկզբունքների ամրագրումից հետո, որոշակի հույսեր են ծագել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնության կայացման հնարավորության վերաբերյալ: Հանդիպման վերջում Պարոն Ռենո Մյուզելիեն մեկ անգամ ևս հավաստեց Ֆրանսիայի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու ինչպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ միջազգային կառույցներում Հայաստանի ինտեգրման և երկրի տնտեսական հիմնախնդիրների լուծման գործընթացներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ