Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստից առաջ


Հարգելի գործընկերներ, մինչ օրակարգին անցնելը, ես պետք է անդրադառնամ մի քանի խնդիրների, որոնք այսօր չափազանց կարևոր են.


Մենք ունենք բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ բացթողումներ, թերություններ, և գիտեք, որ ՀՀ նախագահի դիրքորոշումը շատ հստակ է: Այն է` մենք ինքներս ենք բացահայտելու մեր պրոբլեմները, մենք ինքներս ենք հրապարակային խոսելու այդ պրոբլեմների մասին և տալու ենք լուծումներ: Վերջին շրջանում մեզ վերագրում են այնպիսի պրոբլեմներ, որոնք շատ հեռու են իրականությունից, և ես այսօր ուզում եմ երեք այդպիսի խնդիրների անդրադառնալ, քանի որ նաև զանգվածային լրատվական միջոցները, երեկվա հակակոռուպցիոն թեմայով միջոցառման ժամանակ, ինձ խնդրել են անպայման անդրադառնալ այդ հարցերին, որոնք վերջին շրջանում գտնվում են քննարկումների հրապարակում:


Առաջին խնդիրը վերաբերում է հետևյալին, որ Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները 70-80 տոկոսով մենք ավելի ցածր ենք ցույց տալիս, քան իրականում այդ բենզինը սպառում ենք: Սա նշանակում է, որ հազարավոր վագոններ բենզին մաքսանենգ ճանապարհով ներմուծվում է Հայաստան: Ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր վագոնով բենզին, եթե խոսքը գնում է բենզինի ոլորտում 70-80 տոկոս ստվերային տնտեսության մասին: Սա նաև նշանակում է, որ մենք գործ ունենք միջազգային կոնտրաբանդայի հետ, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ բենզինը հատում է մի քանի պետությունների սահման, և սա նշանակում է, որ մենք չունենք համապատասխան հսկողություն սահմանի վրա: Հասկանալի է, որ այս տեղեկատվությունը շատ հեռու է իրականությունից, տեսականորեն և պրակտիկորեն դա հնարավոր չէ: Մեկ փոքրիկ մեքենա` երկակի նշանակության ապրանք ունեցող, որ հատում է մեր սահմանը, դառնում է միջազգային կառույցների քննարկման առարկա, և դուք դա շատ լավ գիտեք: Այսօր ներկայացնել հանրությանը այդպիսի տեղեկատվություն, որ Հայաստանում բենզինի 70-80 տոկոսը ստվերային բենզին է` շատ հեռու է իրականությունից: Ինչպես մեր տաղանդավոր գրողներից մեկն իր պատմվածքում գրում էր` («Ծանր լույս» պատմվածքը կարծում եմ կարդացել եք) լավն ու վատը չափվում է ցավի մեղմությամբ և ցավի ուժգնությամբ: Այսինքն, այսպիսի տեղեկատվության տարածումը մի նպատակ ունի` ցավ պատճառելու մեզ, և ես չեմ կարծում, որ այդպիսի տեղեկատվությունը նպատակ ունի ամրապնդելու մեր պետականությունը, ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները, ասելով, թե իրենց քննադատության նպատակն է, որպեսզի իշխանություններն այնպիսի գործողություններ անեն, որից պետք է շահի մեր ժողովուրդը: Կարծում եմ, այսպիսի տեղեկատվությունը ունի այլ նպատակ` ցավ պատճառել և վարկաբեկել իշխանություններին:


Երկրորդ տեղեկատվությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արհեստականորեն գները բարձրացվում են, որպեսզի վերնախավը հարստանա: Ինչպես 1990-97թթ.-ին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր գնաճային ճնշումների ազդեցության ներքո, և մենք ունեինք հիպերինֆլյացիոն երևույթներ, այնպես էլ այսօր, իշխանությունները շահագրգռված չեն, որ մեր երկրում լինի բարձր գնաճ, որովհետև առաջին հերթին դա հարվածում է իշխանությունների հեղինակությանը, մեր հեղինակությանը: Այսօր աշխարհի լավագույն ուղեղները մտածում են այն մասին, թե ինչպես պետք է զսպել աննախադեպ գնաճը, որն ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրն է` վառելիքի, սննդամթերքի գնաճը: Հասկանալի է, որ մենք ներմուծում ենք վառելիք, սննդամթերք: 12 ամսվա կտրվածքով 9.9 տոկոս գնաճից, որ մենք ունենք այս պարագայում, 8 տոկոսը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների աճով: Այսինքն, այս տեղեկատվությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը:


Եվ երրորդը` քաղաքական սպեկուլյացիաների և քաղաքական ավանտյուրաների առարկա դարձած ոսկու վաճառքի պատմությունը, որը փորձ է կատարվում դարձնել մեղադրական մի շտամպ և տարածել մեր քաղաքացիների շրջանում, թե մենք մեր երկրի ոսկու պաշարները վաճառել ենք: Ընդ որում, երբ խոսքը գնում է ոսկու պաշարների մասին, մարդիկ մտածում են այն ֆիզիկական ոսկու ծավալների մասին, որոնք գտնվում են ԿԲ-ի պահոցներում: Առաջին հայտարարությունը, որ ես ուզում եմ անել, հետևյալն է` ՀՀ-ում ԿԲ-ի պահոցներում չպետք է լինի ոսկի, այդ քաղաքական որոշումը կայացվել է 1994թ.-ին, և 1994թ., 1995թ., 1996թ. և հետագա տարիներին ոսկու բոլոր ֆիզիկական պաշարները, որ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, դուրս են բերվել, արտահանվել են Շվեյցարիա, փոխարենը բացվել են մետաղական դեպոզիտային արտարժութային հաշիվներ, որոնք արտահայտված են դոլարով: Այդ քաղաքական որոշումը, որ կայացվել է 1994թ.-ին, կարծում եմ, ճիշտ որոշում է եղել, որովհետև ֆիզիկական ոսկին, որ գտնվում էր մեր պահոցներում, չէր կարող նպաստել մեր երկրում տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանը: Անհրաժեշտ էր, որպեսզի այդ ոսկին դառնա եկամտաբեր, արտարժութային ակտիվ, և այդ որոշումը կայացվել է: 2003թ. ԿԲ-ն կայացրել է մեկ այլ որոշում` դոլարով արտահայտված մետաղական հաշիվները ԿԲ-ն որոշել է վերածել ֆունտով դեպոզիտային հաշիվների: Այդ գործարքի արդյունքում մենք ստացել ենք 2 մլրդ 300 մլն իրացված մաքուր շահույթ և այն ամբողջությամբ փոխանցվել է պետական բյուջե: Բացի դրանից, մետաղական դեպոզիտային հաշիվների սպասարկումը 2003թ.-ին վնասաբեր էր, որովհետև այդ հաշիվների սպասարկման համար մենք կատարում էինք ծախսեր, իսկ եկամտաբերությունը չնչին էր` համեմատած ֆունտ ստեռլինգի հետ, որն այդ պահին ուներ ամենաբարձր եկամտաբերությունը, և նրա արժեքը դոլարի հետ համեմատած շատ ավելի բարձր էր: Արդյունքում` եղել է շահավետ գործարք մեր պետության համար: Մեղադրանքը կայանում է նրանում, որ եթե մենք այդ գործարքը չիրականացնեինք 2003թ.-ին, այլ իրականացնեինք 2008թ.-ին, ապա շահույթները կարող էին լինել ավելի մեծ: Բայց այս տրամաբանությամբ մենք կարող ենք հիշել 1990-97թթ. բոլոր սեփականաշնորհման գործընթացները, որ եթե մենք խելոք լինեինք և այդ սեփականաշնորհումը իրականացնեինք ոչ թե 1990թ., այլ 2008թ., հասկանալի է, թե ինչքան ավելի մեծ եկամուտներ մեր պետությունը կստանար, եթե միայն վերցնենք այն հանգամանքը, թե անշարժ գույքի մեկ քառակուսի մետրը ինչ արժեր 1990թ. և ինչ արժի 2008թ.-ին: Հասկանալի է, որ սա անհեթեթ մոտեցում է, երբ խոսքը գնում է ավելի մասնագիտական մոտեցումներ պահանջող խնդիրների մասին: Այս պարզաբանումները բազմիցս տրվել են և հնչեցվել են: Հասկանալի է, որ այս քաղաքական սպեկուլյացիաների նպատակն է մեզ ցավ պատճառելը: Եվ ես համոզված եմ, որ այդ մոտեցումը ամենևին էլ չի նպաստում մեր պետականության ամրապնդմանը: Մեր պետականության ամրապնդմանը կնպաստի իրական փաստերի բացահայտումը, այն ինչով մենք ձեզ հետ զբաղված ենք, այն, ինչն իսկապես կնպաստի մեր ժողովրդի բարօրությանը:


Այժմ անցնենք ավելի հաճելի թեմաների: Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այսօր Ֆիտչ ռեյտինգային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` BB մինուսից այն դարձրել է BB, ինչը հենց այսօր չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև դա ստեղծում է բարենպաստ պայմաններ տնտեսական աճի և ներդրումների ներգրավման համար: Ընդ որում, մեզ համար չափազանց կարևոր է, որ իր հաշվետվության մեջ Ֆիտչը, մատնանշելով հիմնական շարժիչները, որոնք նպաստել են մեր ռեյտինգի բարձրացմանը, նշում է նոր կառավարության բարեփոխիչ նախաձեռնությունները, որոնք կբերեն առավել մրցունակ, բազմազան տնտեսության, որը դրական է վարկանիշի համար, ինչպես նաև երկրորդը` հետևողական մակրոտնտեսական քաղաքականության կարգապահությունը, որը ստեղծում է բարենպաստ միջավայր ներդրումների համար: Հասկանալի է, որ այս հեղինակավոր կազմակերպության կողմից հնչած գնահատականները նպաստելու են մեր կողմից իրականացվող բարեփոխումներին: Եվ սա լուրջ, օբյեկտիվ ազդակ է համաշխարհային շուկայում գործող բոլոր կազմակերպությունների համար, քանի որ համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա մենք այսօր ունենք ավելի բարձր վարկանիշ, քան երեկ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ