Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալվարես Խիլ Ռոբլեսին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լյուսիուս Վայլդհաբերին: Քննարկվել են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված միջոցառումների և առաջիկա անելիքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ ցանկացած երկրում այս ոլորտի բարեփոխումների արդյունքները որոշակի ժամանակ են պահանջում, սակայն կարևոր է դրանց անհրաժեշտության գիտակցումն ու այդ ուղղությամբ ջանքերի գործադրումը: Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց կա, պրն Ռոբլեսն ավելացրել է, որ եվրոպական ընտանիք հրավիրված Հայաստանը այդպիսով լրացուցիչ հնարավորություններ է ստացել այդ ոլորտի առաջընթացը խթանելու համար: Նա օրինակ է բերել եվրոպական դատարաններ ազատ այցելելու մեր երկրի հնարավորությունը և ընդգծել, որ ուրախ կլինի իր այցով ևս օգտակար լինել սկսված գործընթացի հաջողությանը նպաստելուն: Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի լիարժեք կայացմանը նպաստող օրենսդրական դաշտի ձևավորմանը միտված օրենքների ընդունումից բացի, օրենքի գերակայության ընդունման հարցում մարդկանց հոգեբանության փոփոխությունը: Մինչ այդ, նա կարևորել է ոլորտի բարեփոխումներին հասարակության լայն շերտերի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, դատական համակարգի ակտիվ մասնակցությունն ու օժանդակությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ