Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 13 հունվարի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգայանի մոտ այսօր քննարկվել է նաև ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության 2000 թ. աշխատանքների հաշվետվությունը: Նախարար Դավիթ Վարդանյանը նշել է, որ անցած տարում հաջողվել է սեփականաշնորհման նախարարությունից անցում կատարել պետական գույքի կառավարման նախարարության՝ գործառույթների հստակ գիտակցմամբ և դրանց ակտիվ գործադրմամբ: Պետական գույքի կառավարման գործառույթներով նախարարությունը պետք է ակտիվ գործեր առաջիկա 6-7 տարիներին, սակայն նախարարի գնահատմամբ, աշխատանքները բավականին դանդաղել են, իր պատճառաբանությամբ՝ դրանց ծավալների մեծացման պատճառով, որին նախարարությունը պատրաստ չէր: Սակայն աշխատանքի ճիշտ բաժանման դեպքում, առաջիկայում, ըստ նրա, հնարավոր է աշխատանքներն ակտիվացնել: Հաշվետվությունը ներկայացնելիս Դավիթ Վարդանյանը իր ղեկավարած նախարարության գործունեությունը բաժանեց 3 հիմնական ուղղությունների. 1) նախկին գործառույթների պահպանում, այսինքն՝ պետական գույքի մասնավորեցում, 2) անշարժ գույքի կառավարում, 3) ընկերությունների պետական բաժնեմասերի կառավարում: ույքի կառավարման ոլորտում, նախարարի հավաստմամբ, աշխատանքներն սկսել են մեծ թափով ընթանալ, չնայած մասնավորեցումը շարունակում է մնալ նախարարության առաջնահերթ ուշադրության կենտրոնում: 2000 թ. սեփականաշնորհումից առաջացած մուտքերը՝ մոտ 3 մլրդ դրամ, Դավիթ Վարդանյանը բավարար չի համարում, հիմնական պատճառներից նշելով մասնավորեցման դանդաղ ընթացքը, հանրպետությունում ազատ ֆինանսական միջոցների ոչ բավարար քանակը, գործընթացին ներդրողների ցածր մասնակցությունը, տնտեսության ընդհանուր վիճակը: Հաշվետու ժամանակաշրջանում կառավարությունն ընդունել է 144 ընկերությունների, ինչպես նաև անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտների մասնավորեցման մասին 28 որոշումներ: 37 ընկերությունների մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը: Նույն ժամանակաշրջանում մասնավորեցվել են 21 ընկերություններ (այդ թվում՝ 7-ը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 9-ը՝ մրցույթով, 5-ը՝ ուղղակի վաճառքով, 6 անավարտ շինարարության օբյեկտներ) և 44 «փոքր» օբյեկտներ: 2000 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2884.2 մլն դրամ, այդ թվում՝ 2289.8 մլն դրամ՝ ընկերությունների մասնավորեցումից, 13.3 մլն դրամ՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից, 581.1 մլն դրամ՝ տարաժեմկետ վճարումներից: 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ մրցույթով մասնավորեցված ընկերությունները ստանձնել են 94.9 մլրդ դրամի ընդհանուր ներդրումնային պարտավորություններ (դրանց մի մասը նախատեսվում է իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում) և 1761 աշխատատեղի ապահովման պարտավորություններ: Նշված ժամանակաշրջանում, համաձայն ներկայացված հաշվետվության, կատարվել են 23.4 մլրդ դրամի ներդրումներ: Նախկինում մասնավորեցված ընկերություններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով մշակվել են «Սեփականաշնորհված ձեռնարկությունների տնտեսական և սոցիալական արդյունքներրի վերլուծության» մեթոդական ցուցումներ և դրանցից բխող համապատասխան տնտեսական և սոցիալական հարցումների տեղեկատվության ձևեր: Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ուսումնասիրությունների և մասնավորեցման գործընթացի վերլուծությունների արդյունքում տրվել են մասնավորցման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ Ընկերությունների լուծարման մասին ՀՀ կառավարության կողմից ընդունվել են 15 որոշումներ, որոնցով լուծարման ենթակա 193 ընկերություններից 114-ի լուծարման հանձնաժողովները ստեղծվել են նախարարության կողմից: 01.01.2001 թ. դրությամբ լուծարվել են 23 ընկերություններ, որոնցից՝ 6 ընկերությունների գույքը, որպես 9 առանձին գույքային համալիրներ մասնավորեցվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, լուծարված 7 ընկերությունների գույքի մասնավորցման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը քննարկվել և ներկայացվել են վավերացման, նախարարության տնօրինության տակ գտնվող 4 ընկերությունների գույքի մասնվորեցման հարցը գտնվում է նախապատրաստական փուլում, լուծարված 6 ընկերություններից 4-ում գույքը պարտավորությունների հետ միասին հանձնվել է համապատասխան համայնքներին, իսկ մյուս 2 ընկերություններում լուծարումից հետո գույք չի մնացել: 39 ընկերությունների լուծարման հանձնաժողովների կողմից ընդունվել են որոշումներ՝ այդ ընկերությունները անվճարունակ (սնանկ) ճանաչելու և համապատասխան հայցադիմումներ դատարաններ ներկայացնելու վերաբերյալ, 52 ընկերություններ գտնվում են լուծարման գործընթացում, լուծարումից հետո մասնավորացվել է 67 մլն դրամի գույք, ընդլայնվել է լուծարվող ընկերությունների բազան: ՀՀ կառավարության քննարկման է ներկայացվել 8 ընկերությունների լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծեր: Պետական գույքի կառավարման ոլորտում, համաձայն ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 13-ի թիվ 747 որոշման 9-րդ կետի պահանջի, նախարարության տնօրինության են բերվել 83 ընկերություններ, ընդ որում 29 ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգից, 23 ավտոտրանսպորտային ընկերություններ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգից, 17 ընկերություններ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգից, 1 ընկերություն՝ ՀՀ առողջապահության նախարարության համակարգից, 8 ընկերություններ՝ ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության համակարգից, 1 ընկերություն՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության համակարգից, 1 ընկերություն՝ Երևանի քաղաքապետարանի համակարգից, 2 ընկերություններ՝ Արարատի մարզպետարանի համակարգից: Սկսվել է SATAC II ծրագրի շրջանակներում 51 հազար ԱՄՆ դոլարի անշարժ գույքի հաշվառման, չափագրման, տեղակատվական բազայի ստեղծման, գովազդի կազմակերպման, օտարման և այլ խնդիրների իրականացումը տեղական փորձագետների մասնակցությամբ: Վարձակալական վճարների մուտքերի տարեկան ծրագիրը գերակատարվել է 94 մլն դրամով (նախարարության 21 շենքերից՝ շուրջ 100 մլն դրամ); նախորդ տարվա 82 մլն դրամի դիմաց՝ ապահովելով շուրջ 20 տոկոս աճ: Դա արդյունք էր նույն վարձակալական բազայի պայմաններում աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման և վարձակալների հետ անհատական աշխատանքի: Լրացուցիչ վարձակալության է տրվել շուրջ 3000 ք.մ տարածք (ընդհանուր 15 հազար ք.մ տարածքից): Ըդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում նախարարության կողմից մշակվել է թվով 22 օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթեր, որոնցից 12-ը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվել կամ ընդունվել են, իսկ 10 փաստաթղթերի նախագծերը սահմանված կարգով ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ՝ հաստատելու և ընդունելու համար: Առկա խնդիրներից նախարարը նշել է գնագոյացման ոչ արդյունավետ մեթոդները: Ըստ նրա, ներկայումս գործող գնահատման 4 մեթոդներն էլ չեն արտահայտում գույքի իրական գինը, ինչն ավելի հստակ կարող է սահմանել շուկան՝ մրցակցության պայմաններում: Նախարարության համար ամենացավոտ հարցը մասնավորեցման ժամանակ հաճախ արհեստականորեն դրվող պարտավորություններն են, նաև գույքի տեխնիկական, տեխնոլոգիական մաշվածությունը, ընկերությունների՝ մեծ չափերի հասնող պարտքերը, որոնք մասնավորացման ներկայացված գույքը պարզապես գրավիչ չան դարձնում հնարավոր գնորդի համար: Նշվեց նաև մասնավորացման նախապատրաստական աշխատանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը: Ընդգծվեց, որ մինչ օրս միջոցների սղության պատճառով մասնավորեցվող ընկերությունները կամ նախապատրաստական աշխատանքները բավարար չափով չեն իրականացվել, դրա հետևանքով գնորդ չի գտնվել և տվյալ ընկերությունը չի վաճառվել: Առաջարկվեց այդ աշխատանքներում լայնորեն ներգրավել մասնագիտացված աուդիտորական, խորհրդատվական, գնահատող և այլ մասնավոր կազմակերպությունների: Կառավարության անդամները մանրամասն անդրադարձան հետսերտիֆիկատային սեփականաշնորհման ներկայիս փուլում նախարարության հիմնական գործառույթներին և ոլորտի խնդիրների լուծման տարբերակներ առաջարկեցին: Վարչապետի հանձնարարությամբ դրանք մոտ օրերս կամփոփվեն արտադրական ենթակառուցվածքներ համակարգող նախարար Դավիթ Զադոյանի մոտ և հաշվի կառնվեն նախարարության՝ 2001 թ. գործունեության ծրագրում: Պետական գույքի կառավարման նախարարության 2000 թ. կատարած աշխատանքը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գնահատմամբ, ենթաօրենսդրական դաշտի կատարելագործման, հետագա գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման առումով բավականին ակտիվ է եղել, ավելին՝ նախարարությանը վերապահվել է ևս մեկ գործառույթ՝ վարձակալության տրվող պետական տարածքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթը, որի ուղղությամբ արդեն նախարարությունում աշխատանքներ տարվում են, սակայն չի կարող բավարար համարվել մասնավորեցման դանդաղ ընթացքը, և պետք է դրա պատճառները հանգամանորեն վերլուծել ու ավելի սկզբունքային և ակտիվ գործել այդ հարցում:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ