Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 հոկտեմբերի 2002

Այսօր Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Քննարկվել են ԱՊՀ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, տնտեսական, առևտրական, բնապահպանական, կապի և հաղորդակցության, հանցավորության դեմ պայքարի, հակաօդային պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր։ Կառավարությունների ղեկավարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես դրանց կառուցվածքների օպտիմալացմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթին։ Հավանության են արժանացել նաև էներգաարդյունավետության և էներգախնայողության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման (ինֆորմատիզացիայի), գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհուրդների, ինչպես նաև գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման զարգացման ֆոնդի վերաբերյալ արձանագրությունները։ Ներկա պահանջներին համապատասխան, փոփոխություններ ու լրացումներ են կատարվել բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ 1992 թ. փետրվարի 8-ին ընդունված արձանագրության մեջ։ Նիստի մասնակիցները որոշում են ընդունել ԱՊՀ անդամ պետությունների կողմից 2000-2001 թթ. շրջանում առաջնահերթ միջոցառումների կատարման ընթացքի, ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարային խնդիրների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև մինչև 2005 թ. ԱՊՀ զարգացման ծրագրի միջոցառումների կատարման ընթացքի մասին‘ արձանագրելով տեմպերի արագացման անհրաժեշտությունը։ Կառավարությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են եղել ԱՊՀ անդամ երկրների համատեղ անվտանգության ապահովման խնդիրները։ Մասնավորապես հաստատվել է 2003-2004թթ. հանցավորության դեմ պայքարի միջոցառումների միջպետական ծրագիրը, որոշումներ են ընդունվել սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցության կատարելագործման, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի հայեցակարգի վերաբերյալ։ Վարչապետների խորհուրդը հավանություն է տվել 2003 թ-ին ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացման որոշմանը։ Հաստատվել են ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի չափորոշիչները։ Հանձնարարվել է ԱՊՀ տնտեսական խորհրդին‘ աշխատել անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների հետ և հստակեցնել բյուջեի ծախսային մասը։ Առաջարկվել է ՀՀ-ի մասը հաստատել մինչև 11 մլն ՌԴ ռուբլու սահմաններում։ Նիստում որոշումներ են ընդունվել նաև անչափահասներին իրենց բնակության մշտական երկրները վերադարձնելու խնդրում համագործակցության, 2003 թ-ին Աստանա քաղաքում ԱՊՀ չորրորդ միջազգային մարզական խաղերի անցկացման և այլ հարցերի վերաբերյալ։ Աշխատանքների ավարտին որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը անցկացնել 2003 թ. ապրիլին‘ Մոսկվայում։ ****** Մինչ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը առանձին հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի վարչապետ Անատոլի Կինախի և Մոլդովայի վարչապետ Վասիլե Տարլևի հետ։ Ուկրաինայի վարչապետի հետ զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է նախագահ Լեոնիդ Կուչմայի Հայաստան կատարելիք այցից առաջ համագործակցությանն առնչվող որոշակի հարցերի քննարկումը, հստակեցումը։ Անդրադարձ է եղել տրանսպորտային փոխադրումների, էներգետիկայի (հատկապես ատոմային էներգետիկայի), մեքենաշինության, արդյունաբերության մի շարք այլ ոլորտներում համագործակցությանը, առկա խնդիրները աշխատանքային կարգով լուծելու հնարավորություններին։ Վարչապետ Կինախը կարևորել է միմյանց տնտեսություններին հանգամանորեն ծանոթանալու համար գործարար համաժողովների, գործարարների փոխայցերի կազմակերպումը, համատեղ ձեռնարկությունների հիմնումը և նշել, որ ուկրաինական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը կարող է մեծանալ սերտ համագործակցության և եղած ներուժը լիարժեք օգտագործելու դեպքում։ Ուկրաինայի վարչապետը Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության վիճակով և փոխադարձաբար ներկայացրել սույն թվի անցած ժամանակահատվածում իր երկրի ցուցանիշները։ Տնտեսությունների զարգացման համար վարչապետներն անչափ կարևորել են կայունությունը ոչ միայն երկրների ներսում, այլև տարածաշրջանում և այն բոլոր երկրներում, որոնց հետ համագործակցում են։ Անդրանիկ Մարգարյանը ցավով է նշել, որ ինչպես արցախյան դեռևս չկարգավորված հակամարտության առկայությունը, այնպես էլ վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում նկատելի լարվածությունը իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է հայ գործարարներին մտահոգող լաստանավային բեռնափոխադրումների խնդրին‘ կրկին ընդգծելով, որ մեր երկրի համար Փոթի նավահանգստով փոխադրումներն ավելի շահեկան են, քան Բաթումիով։ ՀՀ վարչապետը խնդրել է համագործակցության զարգացման համատեքստում այս հարցի լուծման հնարավորությունը ևս դիտարկել։ Գործնական աշխատանքի առումով Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև միջկառավարական հանձնաժողովների գործունեության ակտիվացումը։ Հայաստանի և Ուկրաինայի վարչապետները պայմանավորվել են Ուկրաինայի նախագահի ՀՀ կատարելիք այցի արդյունքների, ստորագրված փաստաթղթերի հիման վրա կազմել գործողությունների որոշակի ծրագիր, և ժամկետների ամրագրմամբ, դրանք իրագործել։ Հանդիպման ժամանակ վարչապետ Կինախը անդրադարձել է նաև Ուկրաինայի հայկական համայնքին‘ նշելով նրա բարձր կազմակերպվածությունը, ակտիվ մասնակցությունը հանրապետության կյանքին, մասնավորապես չորս հայալեզու թերթերի և հինգ հայկական եկեղեցիների գոյությունը։ ******* Մոլդովայի վարչապետ Վասիլե Տարլևի հետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպմանը ևս անդրադարձ է եղել երկու երկրների փոխգործակցությանը։ Վարչապետները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանի և Մոլդովայի տնտեսական իրավիճակների վերաբերյալ։ Վասիլե Տարլևը ևս ընդգծել է Մոլդովայի հայկական համայնքի հետ իր երկրի կառավարության արդյունավետ համագործակցության փաստը։ Հանդիպման ընթացքում որոշվել է հանձնարարել կառավարություններին ստեղծելու միջկառավարական հանձնաժողովներ‘ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու նպատակով։ Մոլդովայի վարչապետ Վասիլե Տարլևը Անդրանիկ Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Քիշնև։ ******* ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաև այլ երկրների վարչապետների, այդ թվում‘ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ։ Ռուսաստանի իր գործընկերոջը նա հրավիրել է պաշտոնական այցով լինել Հայաստանում, որը սիրով ընդունվել է և սպասվում է, որ նոյեմբեր ամսին Միխայիլ Կասյանովը կժամանի Հայաստան։ Մ. Կասյանովի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանի համար միջուկային վառելիքի ստացման հարցին։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Կասյանովին այդ գործընթացին հնարավորինս աջակցելու համար։ Գոհունակությամբ նշվել է, որ գործընթացն արդեն գտնվում է ավարտական փուլում։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ