Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հունիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի շուկաների հասանելիության և համապատասխանության հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Բոհիգյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործարար միջավայրի բարելավման, մտավոր սեփականության պաշտպանության խնդիրների, հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների, ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձի և ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ հիշյալ հարցերի շուրջ համագործակցությունը, ամերիկյան փորձն ու մոտեցումները կարող են բավականաչափ օգտակար լինել Հայաստանի համար` նպաստելով նաև հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:

Դեյվիդ Բոհիգյանը տպավորիչ է համարել Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճը և ընդգծել, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այն կայուն և շարունակական լինի:

Վարչապետի խնդրանքով, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի շուկաների հասանելիության և համապատասխանության հարցերով փոխքարտուղարը ներկայացրել է օտարերկրյա ներդրումների խրախուսման ամերիկյան փորձը և Հայաստանում այդ ուղղությամբ հնարավոր աշխատանքը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև գիտության, մասնավորապես` ինովացիաների առևտրայնացման ոլորտում փորձի ուսումնասիրման, տարածաշրջանային զարգացման բնագավառում համագործակցության առաջարկներին և ս.թ. սեպտեմբերին նախատեսվող Հայաստան-Կալիֆոռնիա գործարար համաժողովի նպատակներին ու դրանց հասնելու համար ամերիկյան կողմի աջակցության հնարավորություններին: Նշվել է, որ համաժողովի քննարկման թեմաներն ընդգրկելու են զբոսաշրջության, գործարար ծառայությունների, դեղագործության և քիմիական արդյունաբերության ոլորտները:

Տիգրան Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է նաև մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա ստեղծված Ազգային մրցունակության խորհրդի գործունեության շրջանակները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: ՀՀ կառավարության ղեկավարը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի շուկաների հասանելիության և համապատասխանության հարցերով փոխքարտուղարը խոսել են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող աշխատանքների և ծրագրի շարունակականության ապահովման նպատակով Հայաստանի կողմից իրականացվելիք քայլերի մասին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ