Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 9 հոկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը՝ միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Շուրջ 500 հոգանոց պատվիրակության մեջ ընդգրկված են միության վարչության անդամներ, ՌԴ պետդումայի պատգամավորներ, պետական, հասարակական, զինվորական գործիչներ, գիտության և մշակույթի բնագավառի աշխատողներ, գործարարներ: Պատվիրակությունը ժամանել է մասնակցելու «Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում» ծրագրի միջոցառումներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանը միության նախագահ Արա Աբրահամյանը ներկայացրել է իրենց 5-օրյա այցի ընթացքում նախատեսվող միջոցառումները, միության ծրագրերն ու մոտեցումները, ընդգծելով, որ Ռուսաստանի հայերի միության խնդիրն է հնարավորինս օգտակար լինել հայրենիքին, փորձել ինչ-որ չափով թեթևացնել նրա հոգսը. «Հուսով ենք, որ կգա մի ժամանակ, երբ Հայաստանը բարեգործական ծրագրերի կարիք չի ունենա, կունենա հզոր ու զարգացած տնտեսություն», -ավելացրել է միության նախագահը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջունել է պատվիրակության անդամներին ու Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունը, որը, ըստ նրա, սոցիալականից բացի, նաև բարոյահոգեբանական կարևոր նշանակություն ունի։ Նա շեշտել է հատկապես պատվիրակության այցը Արցախ, միության ծրագրերը սահմանամերձ համայնքներում, աղետի գոտում, ենթակառուցվածքների վերականգնման և վերագործարկման գործում, աջակցությունը դպրոցներին ու կրթական համակարգին ընդհանրապես։ ՀՀ վարչապետի խոսքերով, հատկանշական է, որ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությունները, ծրագրերը համահունչ են Հայաստանի իշխանությունների մոտեցումներին, սոցիալական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում որդեգրած քաղաքականությանը, ինչը արդյունավետ է դարձնում համագործակցությունը և հետագա համատեղ ձեռնարկների լայն հնարավորություններ բացում։ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել պատվիրակության աշխատանքներին և նշել, որ արդեն անվադույթ դարձող գեղեցիկ այս միջոցառումների շրջանակներում և դրանից դուրս ուրախ կլինի պատվիրակության անդամներին հաճախակի տեսնել Հայաստանում։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ