Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 հունիսի 2008

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման միջգերատեսչակամ հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովն ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հունիսի 23-ի որոշմամբ` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի մշակման և իրականացման նպատակով: Այն նախագահում է ՀՀ վարչապետը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների, քաղաքաշինության, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահները, ՀՀ Շիրակի, Լոռու մարզպետները և Գյումրու քաղաքապետը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նույն որոշմամբ, առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին` մինչև 2008թ. սեպտեմբերի 1-ը միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ աղետի գոտու բնակավայրերում հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանային շինարարության ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետների հետ համատեղ, մինչև 2008թ. սեպտեմբերի 1-ը միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարանային շինարարության համար հողատարածքների հատկացման վերաբերյալ, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակը մեկ միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրերի իրականացման ընթացքի մասին:

Հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել է 3 հարց` Գյումրիում շինարարության իրականացման մեխանիզմները, Գյումրիում կատարվող հողհատկացման սկզբունքները և Ստեփանավանի ու Սպիտակի շինարարության ընթացքը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, նիստի սկզբում ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետևողական լինի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով կատարման գործում:

Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետն առաջարկել է լսել աղետի գոտու հետ կապված, ոլորտի պատասխանատուներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Իսկ քննարկման ներկայացված հարցերից` Գյումրիում շինարարության իրականացման մեխանիզմների վերաբերյալ, նշվել է, որ խոսք է գնում 3 մեխանիզմի մասին`

1) երբ շինարարությունն իրականացվում է մասնավորի կողմից և 20-23 տարվա ընթացքում պետությունն ամեն տարվա իր բյուջեից որոշակի տոկոսներով համաչափ հատկացումներ է կատարում շինարարությունն իրականացնողին,

2) երբ հիփոթեքային հիմնադրամի ստեղծմամբ և այդ հիմնադրամի ներգրավված միջոցներով է իրականացվում շինարարությունը, ինչը համեմատաբար ավելի թանկ մեխանիզմ է, քան առաջինը: Սակայն ունի դրական կողմ` կարող է զգալիորեն նպաստել հիփոթեքային շուկայի և նաև շինարարության ոլորտի զարգացմանն ու նոր մշակույթի ներդրմանը:

3) Հաջորդ մեխանիզմը` վկայագրերի միջոցով բնակֆոնդում առկա բնակարնների գնման մեխանիզմն է:

Այս հարցի հետ կապված, լսելով ՀՀ քաղաքաշինության նախարարի և ՀՀ ԿԲ նախագահի զեկույցները, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության, ֆինանսների, տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԿԲ-ի և Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի ներգրավմամբ, աշխատանքային խմբի շրջանակներում, մշակել և մինչև ս.թ. օգոստոսի 1-ը հանձնաժողովին ներկայացնել շինարարության մրցույթի անցկացման հայեցակարգ` հստակ նկարագրելով մրցույթի ընթացակարգն ու մեխանիզմները:

Գյումրիում հողհատկացման սկզբունքների հարցի վերաբերյալ ևս տրվել է հանձնարարական, ըստ որի հանրապետության գլխավոր ճարտարապետը և Գյումրի քաղաքի ճարտարապետը` շահագրգիռ բոլոր կողմերի հետ, պետք է քննարկեն և դարձյալ մինչև օգոստոսի 1-ը ներկայացնեն եզրակացություն, թե նոր բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով հողհատկացումները որքանո՞վ կբերեն Գյումրու գլխավոր հատակագծի վերանայման:

Հաջորդ հարցի` Ստեփանավանի շինարարության ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ 2009թ. անօթևան ընտանիքների խնդիրն այստեղ ամբողջությամբ լուծված կլինի, իսկ Սպիտակում 354 անօթևան ընտանիքների խնդրի լուծման կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարին և Լոռու մարզպետին հանձնարարվել է` մինչև օգոստոսի 1-ը հստակեցնել քաղաքում բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով հողհատկացման հարցերը և զեկուցել հանձնաժողովին:

Աղետի գոտու 1800 միայնակ ծերերի բնակապահովման խնդիրը ևս եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Քննարկվել է նրանց համար միասնական սպասարկման, հոգածության որոշակի հնարավորություններով առանձին շենքերի կառուցման անհրաժեշտության խնդիրը: Նշվել է, որ այդ շենքերում բնակվող միայնակ ծերերը պետք է գտնվեն պետական մշտական հոգածության ներքո: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` տեղական իշխանությունների հետ քննարկել վերոնշյալ հատուկ շենքերի կառուցման հետ կապված մանրամասները:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ