Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 հունիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերին: ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը նա ասել է, որ Հայաստան է այցելել վերահաստատելու ԱՄՆ դեսպանության և իրենց մյուս գործընկերների ուղերձը` ԱՄՆ-ը Հայաստանի գործընկերն է և աջակիցը: Ըստ Դեյվիդ Կրամերի, հայ-ամերիկյան հարաբերությունները կարող են զգալիորեն ամրապնդվել, եթե Հայաստանը ժողովրդավարության ուղուց չշեղվելու քայլեր ձեռնարկի և ընդունի այն առաջարկությունները, որ ներկայացվում են երկրի կառավարությանը: Առաջարկությունները վերաբերել են հանրահավաքների անցկացման և մամուլի ազատության ապահովման, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ լուրջ և արժանահավատ հետաքննության անցկացման, քաղաքական հայացքների համար ձերբակալվածների ազատ արձակման, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ընդգրկմամբ իրական երկխոսության ձեռնարկման խնդիրներին: Զրույցի ընթացքում Դեյվիդ Կրամերը մտահոգիչ է համարել նաև հայաստանյան որոշ թերթերով և հեռուստատեսությամբ հակասեմիտական քարոզչության իրականացումը, ընդգծելով, որ հայ-հրեական հարաբերություններում մինչ այժմ նման մտահոգիչ երևույթներ չեն եղել:

Վարչապետը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարել լրատվամիջոցներում հակահրեական արտահայտություն թույլ տալը, համաձայնելով հյուրի տեսակետին, որ Հայաստանում հակահրեական մթնոլորտ չկա: ՀՀ կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, հայ-իսրայելական հարաբերությունները զարգացնելու որոշակի նախաձեռնություններ ունի և պատրաստվում է նաև աջակցել Իսրայելի 60-ամյակի կապակցությամբ Հայաստանում հայ-իսրայելական ծառուղու հիմնման նախաձեռնությանը, որի նպատակով Իսրայելից կբերվի 60 ծառ:

Հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածների վերաբերյալ վարչապետը նշել է, որ քաղաքական հայացքների կամ քաղաքական գործունեություն ծավալելու համար որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ որևէ քրեական գործի շրջանակներում: Արդեն կան երկու տասնյակից ավելի կայացված դատավճիռներ, և դատարանները հիմնավորված են համարում նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները: Ժողովրդավարական ավանդույթները, ըստ Տիգրան Սարգսյանի, բացառում են դատարանների աշխատանքին միջամտելը, ուստի մինչև դատական գործընթացները չավարտվեն, վաղ է և կանխակալ` քաղաքական հայացքների համար ձերբակալման մասին հայտարարություններ անելը:

Վարչապետի կարծիքով, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ անհրաժեշտ և կարևոր քայլ է տնտեսական դաշտում հավասար պայմանների ստեղծումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության կատարելագործումը, ինչը կնպաստի ժողովրդավարական հասարակության հիմքերի ամրապնդմանը: Կառավարության ջանքերն առայժմ, ըստ վարչապետի, նպատակաուղղված են այդ քայլերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ս.թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը: Դեյվիդ Կրամերը նշել է, որ հանձնաժողովի կազմի, ներկայացվածության մասին տարբեր կարծիքներ կան, սակայն, իր համոզմամբ, կարևոր է, որպեսզի հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հասարակությունը վստահություն ունենա:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ