Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 9 հոկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով, գործադիրը որոշեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացնել 8,075.6 հազար դրամ‘ «Գեոդեզիական-քարտեզագրական աշխատանքներ» ծրագրով իրականացված աշխատանքների ֆինանսավորման համար։ Մեկ այլ որոշմամբ, դարձյալ պարտքերի մարման ծրագրի շրջանակում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացվեց 3.854.995 դրամ՝ անվճար և զեղչ սակագներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին փոխհատուցում տալու համար: Նիստում հավանություն տրվեց «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքը կարգավորում է նշված բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժերի իրավունքների իրականացման գործընթացում։ Օրակարգի քննարկման հարցեր էին դարձել նաև հարկային ոլորտի կանոնակարգմանն ուղղված առանձին խնդիրներ։ Դրանցից հաստատվեցին հարկային ծառայողի վարքագծի կանոնները, հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Նիստում փոփոխություն կատարվեց կառավարության 2001 թ. հուլիսի 31-ի N692 որոշման մեջ, որի նպատակն է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել հարկային վարչարարության իրականացման համար, նպաստել անկանխիկ հաշվարկների կիրառմանը, բանկային գործի զարգացմանը։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշումներ ընդունեց ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկը, ինչպես նաև «Հ.Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» ՓԲԸ-ն վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու մասին։ Մեկ այլ որոշմամբ, հաստատվեց «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։ Առանձին որոշումներով վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվեցին նաև ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցներ, ՀՀ Վայոց Ձորի մարզային, Երևանի քաղաքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներ, ՀՀ Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի մարզային ենթակայության մշակույթի տներ ու կենտրոններ պետական հիմնարկները։ Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է կատարելագործել օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես դիվանագետների համար սահմանել քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը: Այլ որոշումներով հավանություն տրվեցին նաև մաքսային, հարկային և դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնցով նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից ընդունել մաքսային, հարկային և դիվանագիտական պաշտոնների անվանացանկերը: Ելնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթներից, գործադիրը որոշեց ստեղծել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ: Որոշման նպատակը հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումն ու էներգահամակարգի ընկերությունների մասնավորեցման հետագա գործընթացի խթանումն է: Կառավարության անդամները որոշում ընդունեցին թատրոնների ու համերգային կազմակերպությունների սուբսիդավորման ծրագրով նախատեսված 52296.9 հազար դրամ հատկացումներն ըստ առանձին կազմակերպությունների բաշխման մասին։ Գործադիրը հավանություն տվեց ՀՀ նախագահի‘ «2002 թվականին աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի նախագծին և որոշում ընդունեց հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորակոչը կազմակերպելու վերաբերյալ։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ